Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ակնկալում ենք գործադիրից հայեցակարգային մոտեցումներ մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

December 19, 2018

Տեսադարան

Մարդու իրավունքների պաշտպանության  հարցում թեև նոր իշխանության հաստատումից հետո բավականին քայլեր են կատարվել, սակայն  դրանք դեռ բավարար չեն: Շատ կարևոր հարց է, թե որքանո՞վ նոր իշխանությունը կկարողանա իր ունեցած վստահության բարձր տոկոսն իրացնել այս հարցում և դիմագրավել բոլոր մարտահրավերներին։ Այս մասին այսօր «Մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի խնդիրները Հայաստանում. 2018 թ» տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության  համատեքստում շատ կարևոր է այն ռազմավարությունն ու հայեցակարգը, որը պետք է դրվի նոր իշխանության առաջ։

«Դա հնարավորություն կտա տարիներ շարունակ չլուծված հարցերին լուծումներ տալ»,- ասաց Սաքունցը։

Արթուր Սաքունցը նաև նշեց, որ գորրծադիր իշխանությունից և նոր ձևավորված Ազգային ժողովից ակնկալում են հայեցակարգային մոտեցումներ մարդու իրավունքների  խնդիրների նկատմամբ և շեշտեց, որ իրենք պատրաստ են առանց բարիկադավորման համագործակցել իշխանությունների հետ այս հարցերի շրջանակում։ Իրավապաշտպանը նաև հավելեց, որ քաղաքացիական  հասարակությունն այսուհետ ունի իր օրակարգը, որը պատրաստ է ներկայացնել։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

factor.am

Դիտումներ՝ 856

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????