Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հենց հիմա պետք է Ընտրական օրենսգիրքը փոխել, ԱԺ-ն օր առաջ պետք է դրան անդրադառնա. Արթուր Սաքունց

June 19, 2019

Տեսադարան

«Ընտրական օրենսգրքի ամբողջ փաթեթն արդեն պատրաստ է, և մենք գտնում ենք՝ չպետք է սպասել մինչև հաջորդ ընտրությունները կամ ընտրություններից մեկ տարի առաջ, որպեսզի Ընտրական օրենսգիրք փոխենք: Հենց հիմա պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի, որովհետև ընտրությունները միշտ են տեղի ունենում: Մենք հետամուտ ենք և պահանջատեր, որպեսզի նորընտիր Ազգային ժողովը օր առաջ անդրադառնա Ընտրական օրենսգրքի ընդունմանը»,- «Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» թեմայով քննարկմանը ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Նշենք, որ ծրագրի շրջանակում ՀՔԱՎ-ի կողմից շուրջ 1100 անձ է վերապատրաստվել և մասնակցել դիտորդական առաքելությանը: Դիտորդների 30%-ն առաջին անգամ է դիտորդություն իրականացրել, 65%-ը եղել է կին և 70% եղել է մինչև 30 տարեկան: Քվեարկության օրը դիտարկվել է 300 տեղամաս և 36 տարածքային ընտրական հանձնաժողով: Դիտարկված 300 տեղամասում հայտնաբերվել է 2000 խախտում, որոնց մեծ մասը լուծվել է անմիջապես։ 45 խնդիր իրավաբանների կողմից ներկայացվել է տարածքային ընտրական հանձնաժողովներին: Մանրամասները՝ տեսանյութում: 

 


factor.am

Դիտումներ՝ 554

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????