Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անգործություն է, անհապաղ քննություն պետք է սկսվեր». Ինգուշեթիայից ՀՀ փախած աղջկա գործով զարգացում չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

December 19, 2023

Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան

Ինգուշեթիայից Հայաստան փախած և ապաստան գտած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովայի շուրջ աղմուկից մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ աղջկա անհետացման մասով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ Factor TV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասում է՝ վարույթը նախաձեռնվել էր Զուրաբովայի՝ Հայաստան ժամանելու և այստեղ անհետանալու ահազանգի հիման վրա։

 

Քննչական կոմիտեից փոխանցում են, որ այս մեկ ամսվա ընթացքում պաշտոնական կարգով որևէ այլ հաղորդում չի ստացվել ինչպես Զուրաբովայի, այնպես էլ իրավապաշտպանների կողմից։ Այնինչ, աղջկա իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մի քանի հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

 

Մեկ ամիս առաջ 21-ամյա աղջիկն ահազանգել էր, որ հայրենի Ինգուշեթիայից փախել է Հայաստան, սակայն այստեղ իրավապահները պատշաճ պաշտպանություն չեն իրականացրել իր նկատմամբ։ Ֆաթիմայի փոխարեն այս մասին բարձրաձայնել էր «Մարեմ» իրավապաշտպան կազմակերպությունը։

 

Աղջկան բերման են ենթարկել Երևանի ոստիկանություն, խլել են հեռախոսը և փակել հորեղբոր ու հորեղբոր ընկերոջ հետ նույն սենյակում։ Տղամարդիկ սպառնացել են աղջկան բանտարկել փախուստի համար և ասել, որ «կաշխատեն բոլոր այն մարդկանց հետ, ովքեր օգնել են նրան»։ Ֆաթիման նույնպես վստահ է, որ տուն վերադառնալու դեպքում իրեն կսպանեն։

 

«Մարեմ» իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել էր, որ Զուրաբովան տունն ու հայրենիքը թողել է, քանի որ վեց տարի շարունակ պարբերաբար ծեծի է ենթարկվել ընտանիքի անդամների կողմից, իր խոսքով, իբր «անհարիր» պահվածքի, բավականաչափ հավատացյալ չլինելու, ընտանիքի անդամների հետ անհամաձայնության կամ նրանց չենթարկվելու համար։ Ըստ Ֆաթիմայի՝ իրեն նաև փորձել են իր կամքին հակառակ ամուսնացնել։ Աղջիկն Ինգուշեթիան լքել է նոյեմբերի 8-ին և ապաստանել Հայաստանում՝ հարազատներին խնդրելով չփնտրել իրեն։

 

Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանի ոստիկանությունում հորեղբայրն ընկեր ուներ, և այդ օրը, երբ իրավապահներն աղջկան ոստիկանություն են տարել, հորեղբոր ընկերը դուրս է եկել սենյակից՝ Ֆաթիմային ու հորեղբորը դեմ առ դեմ թողնելով, ինչից հետո տղամարդը վերցրել է աղջկա հեռախոսն ու տարել ամբողջ ինֆորմացիան: Այս մասով Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն էր սկսվել դեռ մեկ ամիս առաջ։ Այսօր գերատեսչությունից փոխանցեցին, որ քննությունը դեռևս շարունակվում է։

 

Անգործությունից բացի՝ որևէ գնահատական տալ չեմ կարող․ այսպես է փաստաբան Անի Չատինյանը բնորոշում հայաստանյան իրավապահների գործողությունները։ Ըստ փաստաբանի՝ ավելի արագ և արդյունավետ գործողությունների ակնկալիք ունեն։

 

21-ամյա Ֆաթիման դատավարական որևէ կարգավիճակ չունի, քանի որ ներկայացված հաղորդումների հիման վրա դեռևս որևէ վարույթ նախաձեռնված չէ։ Այս պահին Զուրաբովան դեռ Հայաստանում է, սակայն հաշվի առնելով նրա խոցելի վիճակը և նրա գտնվելու վայրի գաղտնիության անհրաժեշտությունը՝ անձամբ իրենից տեղեկություններ և մանրամասներ ճշտելը նպատակահարմար չհամարեցինք։    

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/723107.html

© factor.am

Դիտումներ՝ 84

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????