Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Չենք տեսնում քաղաքական կամք՝ խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ․ Արթուր Սաքունց

June 27, 2019

Տեսադարան

Պետությունը ոչ մի դեպքում իրավունք չունի խոշտանգել անձին, եթե նույնիսկ գործ ունի ամենածանր հանցագործություն իրականացնողի հետ։ Ավելին՝ պիտի անգործություն չդրսևորի, երբ մի խմբի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կատարվում, ընդգծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Ըստ նրա՝ խոշտանգված անձանց խախտված իրավունքների վերականգնման գործում օգնության է գալիս անցումային արդարադատությունը։ «Անցյալում կատարված հանցագործություններից տուժածների իրավունքների վերականգնումը մեր խնդիրն է, որովհետև եթե խախտված իրավունքները չեն վերականգնվում, անպատժելիությունը մնում է, կապ չունի իշխանությունը փոխվե՞լ է, թե՝ ոչ։

 

Մենք ունենք ակնհայտ փաստը, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով կա քաղաքական կամք։ Բայց մենք չենք տեսնում նույն քաղաքական կամքի առկայությունը խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ։ Այսինքն՝ զրո հանդուրժողականություն խոշտանգումների դեմ, այս թեզը մենք դեռևս չենք տեսնում»,- նշում է Արթուր Սաքունցը։ 


Դիտումներ՝ 496

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????