Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անհետացած փաստաթղթերն արժեքավոր են, թե ոչ՝ ԱԱԾ-ն չպիտի որոշի․ իրավապաշտպանները կարծում են, որ պետք է քրգործ հարուցվի

August 9, 2019

Տեսադարան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով էլ՝ այն, որ փաստաթղթերն ԱԱԾ-ից են անհետացել, նշանակում է, որ դա արվել է պետական անվտանգության հետ առնչություն ունեցող անձանց կողմից, իսկ փաստաթղթերը՝ կարևոր են եղել պետական անվտանգության համար։

 

«ԱԱԾ-ից փաստաթղթեր կորելու համար պատասխանատու կարող են լինել միայն ԱԱԾ աշխատակիցները։  Այս հանգամանքները հիմք են, որ անհապաղ հարուցվեր քրեական գործ՝ բացահայտելու համար, թե ովքեր են եղել այդ մարդիկ, որպեսզի նման հակաիրավական, եթե չասեմ՝ հակապետական գործողություններ այլևս չկատարվեն»,- նշեց Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ ԱԱԾ-ից փաստթղթերի անհետացումը խոսում է այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները կամ Մարտի 1-ի գործից տեղյակ են եղել կամ դրանում անմիջական մասնակցություն ունեցել։ Հետևաբար՝ Մարտի 1-ին առնչվող քննության մեջ նաև ԱԱԾ-ն պետք է ներգրավված լիներ։ Այնուամենայնիվ, իրավապաշտպանին հուզում է այն հարցը, թե ինչպես են Մարտի 1-ին առնչվող այդ փաստաթղթերն  ԱԱԾ-ում հայտնվել․ արդյոք փաստաղթերում ներկայացված տեղեկատվությունը հայթայթած անձինք դրա լիազորությունն ունեցել են։

 

«Այդ ի՞նչ խնդիր կարող էր լինել, որը պետք է հանդիսանար  ԱԱԾ-ի գործառույթը՝ հետաքրքրվելու, տեղեկություններ հավաքելու տեսանկյունից։ Արդյոք ես պետք է ենթադրեմ, որ Մարտի 1-ի իրադարձություններում  առկա է եղել արտաքին ուժերի կամ այլ պետությունների միջամտության հանգամանքներ, որոնց դեպքում միայն ԱԱԾ կողմից տեղեկություններ հավաքելու լիազրությունը կարող էր հիմնավոր լինել»,- ասաց իրավապաշտպանը։ Արթուր Վանեցյանի  պնդմամբ՝ վերականգնված փաստաթղթերը հետաքրքիր են, գործը՝ յուրահատկություններ պարունակող։ Ըստ նրա՝ այս պահին դրանք Հատուկ քննչական ծառայությանն են փոխանցվել և միացվել Մարտի 1-ի գործի քննությանը։ Իսկ թե առաջիկայում ում անունները կհայտնվեն ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի կողքին և ինչ տեղեկատվություն կա փաստաղթղթերի մնացած՝ չվերականգնված մասում, առայժմ շարունակում է մնալ անհայտ։  

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Դիտումներ՝ 454

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????