Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տնտեսական հեղափոխության կոնտեքստում բիզնեսին չվախեցնելու միտումը ուժեղ է լինում․ Վարդինե Գրիգորյան

April 23, 2019

Տեսադարան

«Փխրուն տնտեսական վիճակում ներդրողներին չվախեցնելու ձգտում կա։ Եթե մենք այս պահին խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, տնտեսական հեղափոխության կոնտեքստում տնտեսվարողներին, բիզնեսին չվախեցնելու միտումը ուժեղ է լինում, էս դեպքում հնարավոր է դա խոչընդոտի կամ սահմանափակի մեր հնարավորությունը՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, որոնք մարդու իրավունքների խախտումներ են կատարել։ Տվյալ երկրում բիզնեսը գրավիչ դարձնելու համար, հնարավոր է, որ պետությունը փորձի թույլատրել խախտումները կամ պատժի մեջ այդքան խիստ չլինել։ Պատժի խուսափելիությունը լինում է այն դեպքում, երբ որոշում ենք ոչ թե բիզնեսին պատասխանատվության ենթարկել, այլ՝ խոսում ենք, քննարկում ու փորձում գնալ առաջ։ Տուժողները դրան չեն մասնակցում, պետությունն ու բիզնեսը ճշտում են հարաբերությունները և գնում առաջ»,- «Կորպորատիվ հաշվետվողականություն անցումային արդարադատությունում և դրանից անդին ու իրավապաշտպանների դերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։ 

 

 

factor.am

Դիտումներ՝ 689

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????