Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Չպետք է երևույթին մոտենալ ձևական, ֆորմալ կանոնների տրամաբանությամբ, այլ պետք է բովանդակային մոտեցում ցույց տալ

January 21, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մի քանի օր է քննարկումների առանցքում է մարզպետների՝ սեփական աշխատակազմերին եւ հենց իրենց պարգեւատրելու լուրերը։

 

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այս հարցին, նորմալ է գնահատել մարզպետների պարգեւատրման քայլը․ «Որքանով ես տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները,այլ գործել են օրենքի սահմանում»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն պնդումներին, որ մարզպետներն օրենք չեն խախտել․«Մարզպետները, այո, չեն խախտել օրենքը, որը ձևավորվել է նախկին կոռուպցիոն կառավարման համակարգի տրամաբանությամբ, բայց հանրային ռեսուրսները անձնական նպատակով օգտագործելու տրամաբանությամբ որոշումներ ընդունելով, խախտել են կոռուպցիայի դեմ պայքարի պաշտոնական անձի վարքագծի նորմերը:

 

Չպետք է երևույթին մոտենալ ձևական, ֆորմալ կանոնների տրամաբանությամբ, այլ պետք է բովանդակային մոտեցում ցույց տալ:

 

Մարզպետների կողմից իրենց և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրումների մասին որոշումները ամենևին դրական վերաբերմունք և կերպար չեն ստեղծում իրենց և իշխանության նկատմամաբ հանրային ընկալումներում:

 

Բայց, միաժամանակ, սա ևս մեկ ցայտուն օրինակ է, որ պետական կառավարման համակարգում անհետաձգելի փոփոխություններ պետք է կատարվեն՝ թե գործառույթների, թե կադրային, թե ֆինանսավորման ուղղություններով: Իհարկե, հանրային ծառայությունների, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության և այլ բնագավառների հետ միաժամանակ»։

hraparak.am

Դիտումներ՝ 876

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????