Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ի՞նչ է նշանակում «առաջընթաց չգրանցվեց ռազմագերիների՝ իրենց ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ» արտահայտությունը

January 12, 2021

Նորություններ

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որում անդրադարձ կա տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, բայց ռազմագերիների վերադարձի հարցին անդրադարձ չկա։
 
Ռազմագերիների հետ կապված յուրաքանչյուր հարց, իրենց ընտանիքներին նրանց վերադառնալու իրավունքը երաշխավորված և պաշտպանված է միջազգային մարդասիրական իրավունքով, Ժնևյան կոնվենցիաներով։
 
Ժնևյան կոնվենցիաները վավերացված են թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի կողմից։
 
Ի՞նչ է նշանակում առաջընթաց չգրանցվեց ռազմագերիների՝ իրենց ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ արտահայտությունը։
 
Այն, որ թե Ռուսաստանը, որպես պատերազմական գործողությունների դադարեցման հեղինակ, թե Ադրբեջանը, որպես ռազմագերիներին պահող կողմ, խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։
 
Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ հարցը բարձրացնի միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ և այլ միջազգային ատյաններ։
 
Չի կարող և չպետք է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության, երաշխավորման և ապահովման պարտավորությունները պայմանավորված լինեն որևէ քաղաքական կամ տնտեսական նպատակահարմարություններով։
 
Ավելին, ռազմագերիների խնդրի օգտագործումը նման նպատակներով հիմնավորում է նրանց որպես պատանդ օգտագործելու խայտառակ և հակաիրավական վարքագիծը։
 
ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն, դատախազությունը պարտավոր են և պետք է հենց այս կոնտեքստով ռազմագերիների հարցը որպես ամենաառաջնային և հրատապ խնդիր պաշպանեն և զերծ պահեն ցանկացած այլ գործոններից։
 
ՀՀ վարչապետը չպետք է համաձայնվեր ստորագրելու որևէ այլ հայտարարություն, առանց ռազմագերիների մարդասիրական իրավունքի խնդիրը լուծելու, առանց նրանց վերադարձի խնդիրը լուծելու։
 
Սա անտանելի ու անպատկերացնելի վիճակ է, բոլոր հանգամանքները հաշվի առած։
 
Սա ուղղակի հիմնավորում է այն փաստի, որ Հայաստանն է գտնվում պատանդի վիճակում Ռուսաստանի և Ադրբեջանի ռեժիմների ձեռքին։
 
 
Դիտումներ՝ 72

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????