Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հորդորում եմ հրապարակել անհրաժեշտ տեղեկությունը Մանվել Գրիգորյանի առողջության վերաբերյալ». Արթուր Սաքունց

November 13, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ բոլոր հանգամանքներից, անկախ հանցագործության բնույթից, որում մեղադրվում է անձը, պետք է տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն, եթե ազատազրկման վայրում՝ կալանքի տակ գտնվելիս, ունի առողջական խնդիրներ։

Կալանքը որպես խափանման միջոցի կիրառման հիմնավորումները չպետք է խոչընդոտեն պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը։

Չգիտեմ, ինչքանով են հավաստի տարածվող լուրերը կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը պետք է հստակ և հիմնավոր տեղեկություններ տրամադրեն հանրությանը կալանքի տակ գտնվող անձի թե առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ։

Տարիներ շարունակ, երբ կալանավորված և ազատազրկված անձանց առողջական խնդիրների վերաբերյալ մեր ահազանգերին պատշաճ արձագանք չկար, ավելին, հատկապես քաղաքական հիմքով ազատազրկվածներին չէին տրամադրում պատշաճ բժշկական օգնություն, որը վատ, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, հիմա, ժողովրդավարական և իրավական պետության իշխանության պայմաններում, նույն վերաբերմունքը թույլ տալ չենք կարող։

Հորդորում եմ Արդարադատության նախարարությանը և քրեակատարողական ծառայությանը հրապարակել անհրաժեշտ տեղեկությունը կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և տրամադրվող բժշկական համարժեք օգնության վերաբերյալ»։

armversion.am

Դիտումներ՝ 993

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????