Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Կարկառուն ՀՀԿ-ականները մոռանում են մի փոքր, բայց անչափ կարևոր հանգամանք». Արթուր Սաքունց

June 24, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով տարաբնույթ, հաճախ գիտակցված խառնաշփոթ առաջացնելու նպատակով արվող մեկնաբանությունները, գնահատականները՝ անհրաժեշտ եմ համարում արձանագրել.

 

Սերժ Սարգսյանի անձնական և ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն իշխանության ապահովման տրամաբանությամբ է ՀՀ-ին պարտադրվել թե՛ 2015թ Սահմանադրությունը, թե՛ նրա հիման վրա հետագայում ընդունված օրենքները և դրանց հիման վրա պետական, այդ թվում՝ դատական մարմինների ձևավորումը, ընդհուպ՝ կոնկրետ անձանց նշանակումներով, իբր թե ընտրելով կամ ներգրավմամբ, դրանց համալրման ողջ գործընթացը:

 

Ըստ էության, հերթական անգամ, արդեն պառլամենտական կառավարման մոդելի միջոցով սահմանադրորեն ամրագրվում էր արդեն իսկ պետության զավթումը կլանի կողմից՝ փորձելով դրան տալ օրինականության տեսք: Ինչպես կատարվել էր արդեն հետխորհրդային Բելոռուսում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայի պետություններում:

 

Այս մասին ժամանակին բազմիցս շատերի կողմից ասվել է, հնչեցվել է:

 

2018թ թավշյա հեղափոխության արդյունքում Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խմբավորմանը, կլանին իշխանությունից հեռացնելուց հետո արդեն ձևավորված պետական մարմինները և նրանց գործունեությունը կարգավորող նորմերը մնացին որպես ծանր ժառանգություն:

 

Այն, որ կարկառուն ՀՀԿ-ականները բազմիցս պնդում են, թե արդյունավետ գործող պետական ինստիտուտներ են թողել, մոռանում են մի փոքր, բայց անչափ կարևոր հանգամանք. այո, թողել եք, բայց դրանք պիտանի են միմիայն պետության զավթումն ապահովող Սերժ Սարգսյանի անձնական և ձեր խմբային կառավարման շահերի համար, բայց ոչ՝ ՀՀ քաղաքացիների կողմից իշխանությունն իրականացնելու համար:

 

Այդ պատճառով, նման պնդումները, թե արդյունավետ գործող ինստիտուտներ եք ժառանգություն թողել, կամ վկայում է, որ մինչ այժմ չեք հասկացել, թե ինչ է տեղի ունեցել 2018թ ապրիլին և այդ պատճառով շարունակում եք իշխանությունն ընկալել որպես միմիայն խմբային շահերի սպասարկման բովանդակության, դե դա ձեր պատկերացումներին լիովին համապատասխանում է, կամ էլ անթաքույց հույս եք փայփայում, որ նոր իշխանությունները կլինեն այնպիսին, ինչպիսին ձերն էր, և դրանով ձեռք կբերեք լուրջ հիմնավորում, թե ոչինչ էլ չի կարող փոխվել ՀՀ-ում:

 

Իրականում, ամփոփեմ, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծած սահմանադրությունն ու գործիքները, նրանց օրոք ձևավորված մարմիները բացարձակապես պիտանի չեն ժողովրդավարական և իրավունքի գերակայության սկզբունքով գործող պետության ձևավորման, կարիքների և իրականացման համար:

 

Չէին էլ կարող պիտանի լինել, քանի որ դրանք ի սկզբանե ստեղծվել են՝ պետության զավթման և մեկ անձի գլխավորությամբ կլանային կառավարման ապահովման համար:

 

Հիմա հարցի երկրորդ կողմը:

 

Իսկ հնարավո՞ր է ավտորիտար կառավարման համար ստեղծված սահմանադրությունը և գործիքները պիտանի լինեն ժողովրդի իշխանության՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության սկզբունքով գործող ինքնիշխան պետության վերականգնման համար:

 

Հարցի պատասխանն անվիճելի ու անկասկած է. ո՛չ, չի կարող:

 

Եվ շատ տրամաբանական կարող էր լինել փոխել պետության կառավարման գործիքները՝ սահմանադրությունը, պետական ինստիտուտների ձևավորման իրավական կարգավորումները ըստ ժողովրդավարական և իրավունքի գերակայության սկզբունքով գործող պետության պահանջների և սկզբունքների, և նոր անցնել դրանց նոր բովանդակությամբ և նոր սկզբունքներով ձևավորմանը:

 

Հակառակ դեպքում, ժողովրդավարական և իրավունքի գերակայության սկզբունքով գործող պետության մոտեցումներով պետական մարմինների ձևավորումը անխուսափելիորեն հանդիպում է լուրջ խնդիրների, խոչընդոտների, նաև փակուղային իրավիճակներ, որը պայմանավորված է նախկին կարգավորումների բնույթով:

 

Եվ փոխանակ անպտուղ էներգիա, ժամանակ, ռեսուրսներ վատնելով՝ տարատեսակ մեկնաբանություններով փորձել հաղթահարել ի սկզբանե ժողովրդավարական և իրավունքի գերակայության սկզբունքով գործող պետության կարիքներին չհամապատասխանող , անպիտան կարգավորումների հետևանքով նշված անտրամաբանական, անհարմար վիճակներից դուրս գալու համար, պետք է փոխել այդ խոչընդոտներն ստեղծող պատճառները:

 

Սա կապահովի բոլոր գործողությունների լեգիտիմությունը, անվիճելի և անխոցելի կդարձնի բոլոր որոշումների լեգիտիմությունը:

 

Մյուս կողմից կզրկի ավտորիտար կառավարման կողմնակիցների, կամ տարատեսակ ընդդիմադիրների կողմից իրենց իսկ ստեղծած կարգավորումների ոչ պատշաճ կատարման համար նոր, ժողովրդավարական իշխանություններին ֆորմալ, ձևական քննադատություններ անելու որևէ հիմքից:

 

Այո, անչափ կարևոր է բովանդակային և խորքային ժողովրդավարական, իրավունքի գերակայության սկզբունքով գործող պետության վերականգնմանն ուղղված ձգտումները, ջանքերը, բայց դրանց ուղղված գործողությունները նույնպես պետք է լինեն բացառիկ լեգիտիմ, որի երաշխիքը կլիներ նախկին , անպիտան գործիքներից հրաժարվելը, դեն նետելը, նոր լեգիտիմ գործիքների ձևավորումը, և ըստ այդ նոր գործիքների փոփոխությունների իրականցմանն ուղղված գործողությունների իրականացումը, կատարումը:

 

Նման գործիքների ստեղծման համար նույնպես պետք է գործադրել ջանքեր, էներգիա, որն իրենից ներկայացնում է, հանդիսանում է հենց հեղափոխության ինստիտուցիոնալացում ասվածը:

 

Առանց այդ իրենց բնույթով ժողովրդավարական և իրավունքի գերակայության սկզբունքով պետության պահանջներին համարժեք գործիքների, իրավական նորմերի, սահմանադրության չեն կարող ստեղծվել ինստիտուցիոնալ երաշխիքները:

 

Լեգիտիմությունը մեկընդմիշտ չի տրվել, չի տրվում և չի տրվելու երբևէ, ոչ մեկին, ու ոչ մի պետության մեջ, այն պահանջում է լեգիտիմ իշխանության կողմից մշտապես պահպանել հենց լեգիտիմ գործիքների ձևավորմամբ և դրանց հիման վրա գործողություններով»:

 

 

kentron.am

Դիտումներ՝ 1015

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????