Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սա ի՞նչ ձեռառնելիք է». Արթուր Սաքունց

January 30, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մի միամիտ հարց. եթե զինված ուժերի համար մեծ հեղինակություն ունեցող գեներալների, սպաների նկատմամբ քրեական գործերի հարուցումը կամ զինված ուժերի՝ քաղաքական նպատակներով ներգրավելու մասին քննարկումները բացասական ազդեցություն են ունենում զինված ուժերի տրամադարության վրա, ապա այդ ամենի բացակայությունը, որն է կոռուպցիոն հանցագործությունների կոծկումն ու անպատժելիությունը չեն ազդել կամ չեն ազդում... Թե հենց բանակում բարեխիղճ ծառայող հազարավոր սպաները, զինծառայողները չեն տեսնում, չեն հասկանում, թե իրենց բարեխղճությանը զուգահեռ ովքեր են իրենց բացարձակ անպատիժ զգում, պահում, և այդքանով հանդերձ ունենում ավելի մեծ պաշտոնական առաջընթաց քան իրենք, ունենում ավելի մեծ սոցիալական ու ֆինանսական ապահովություն քան իրենք ու ըստ Ձեզ հենց այդ կոծկումները չեն ազդում զինված ուժերի տրամադրության վրա... Սա ինչ ձեռառնելիք է, սա ինչ երևույթների և իրողությունների բուն էության աղճատում է, ու կեղծ մտահոգություն... Օրենքի առջև հավասար պատասխանատվության իրագործումը, սոցիալական արդարության ապահովումն է զինված ուժերում տրամադրությունների և վստահության երաշխիքը, ոչ թե այդ երկու սկզբունքները խախտող գործոնների քողարկումը, և այդ սկզբունքները խախտողների անպատժելի մնալն ու որևէ պատասխանատվություն չկրելը....»:

 

mamul.am

Դիտումներ՝ 1066

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????