Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Օրենսդրության և սահմանադրության մակարդակով է պետությունը զավթված եղել»․Արթուր Սաքունց

May 27, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Անցումային արդարադատության մասին խոսելիս նախ պետք է հասկանանք, որ խոսքը պետության զավթվածության մասին է: Այստեղ այս դահլիճում կան մարդիիկ, որոնք բոլոր նախագահների նախագահության օրոք էլ ունեցել են խնդիր արդարադատության հետ և ես գտնում եմ, որ մենք չպետք է ունենանք 4-րդ իշխանություն, որի ժամանակ էլ լինեն  քաղաքական հետապնդումներ, պետության զավթում կամ անարդարություն»,-այսօր այս մասին ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Մարդիկ չպետք է հետապնդվեն, խոշտանգվեն և սեփականազրկվեն իրենց քաղաքական հայացքների համար․

 

«Չպետք է լինի անպատժելիութուն․ դա երկար ժամանակ եղել է շարունակական և համակարգային՝ ըստ քաղաքական պատկանելիության»,-նշեց իրավապաշտպանը։

 

«Վստահելի պետություն անցման համար պետք է ձևավորվեն վստահելի մարմիններ․ առաջինն ունենք՝ Ազգային ժողովն է և Կառավարությունը, մնում է արդարադատությունը։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք միայն արդարադատությունը։ Ես գտնում եմ, որ հիմնարար վստահության խնդրի ակունքը իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է»,-ասաց նա, վստահեցնելով, որ օրենսդրության և սահմանադրության մակարդակով է պետությունը զավթված եղել։

 

«Վստահեցնում եմ, որ սահմանադրական և օրենսդրական այնպիսի մեխանիզմներ են դրված եղել, որոնք հնարավորություն չէր տալիս իշխանություն ձևավորել․ երկիրը հենց օրենսդրական մակարդակով է զավթված եղել, այլ պատճառով շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը»,- ասաց Սաքունցը։

 

Իրավապաշտպանը կիարևորեց փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորոմը և հավաստիացրերց, որ անպատժելիությունը կշարունակվի քանի դեռ մարդու դեմ կատարված հանցագորխությունների համար պատասխանատվություն չեն կրել և քանի դեռ մարդիկ որոնց իրավունքները խախտված են եղել՝ արժանապատվությունը նվաստացած են եղել, չեն ճանաչվել պետութւյան կողմից և փոխհատուցում չեն ստացել․

 

«Չի լինելու վստահելի պետություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները գտնվում են մարդկանց ձեռքերին, որոնք ցանկացած ժամանակ կարող են որպես քաղաքական կապիտալ օգտագործել ընդդեմ ժողովրդավարական իրավական պետության ձևավորման ճանապարհին»,-իր խոսքը եզրափակեց Արթուր Սաքունցը։

 

forrights.am

Դիտումներ՝ 875

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????