Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Freedom House-ը հրապարակել է 2021 թվականին աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին զեկույցը

Freedom House-ը հրապարակել է 2021 թվականի աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին զեկույցը, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում պատերազմին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա։

 

Freedom House-ը աշխարհում ավտորիտար կառավարման տարածումը և դրանով պայմանավորված՝ քաղաքական հարցերը ռազմական ճանապարհով լուծելը լուրջ մարտահրավեր է համարում մարդու իրավունքների և անվտանգության տեսանկյունից։

 

Այս համատեքստում հիշատակում է Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ռեժիմի սանձազերծած պատերազմը և նշում․

 

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները զգալի ազդեցություն են թողել ժողովրդավարության վրա: Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումից բացի՝ հակամարտությունը սպառնում է 2018 թ․-ից ի վեր Հայաստանում ժողովրդավարության ոլորտում գրանցված ձեռքբերումներին»։

 

Կառույցն անդրադառնում է նաև նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած իրադարձություններին՝ պետական պաշտոնյաների ու կառույցների վրա հարձակումներին․ «Նման անկարգությունները սպառնում են երկրի առաջընթացին և կարող են հանգեցնել համանման իրադարձությունների, որոնց հետևանքով Հայաստանը կնմանվի իր ավտորիտար հարևաններին»։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր