Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ֆեսյբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանին հերքման պահանջ ներկայացրած ԱԱԾ աշխատակից Վահե Ենգիբարյանի գործողություններին իրավական գնահատական տալու հարցով 2019թ․ մայիսի 6-ին դիմել է ԱԱԾ տնօրենին և պատասխան ստացել, որ Վ․ Ենգիբարյանը իրավաչափ է գործել, բայց ՀՔԾ-ում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
2019թ․ ապրիլի 30-ին Ֆեյսբուքյան օգտատեր, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ իր գրառման կապակցությամբ նամակ է ստացել ԱԱԾ-ից՝ հերքման պահանջով։
Իր՝ ապրիլի 19-ի գրառման մեջ Գարեգին Միսկարյանը, hetq.am-ին հղում անելով, նշել էր․ «Էն որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը ԱԱԾ ձևաթղթով Գ․ Միսկարյանին ուղղված գրությամբ «որպես բարի կամքի դրսևորում» առաջարկել էր եռօրյա ժամկետում հերքել տեղեկատվությունը, քանի որ նրա պնդմամբ՝ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։
Վ․ Ենգիբարյանը նշել էր, որ Ֆեյսբուքյան համապատասխան գրառմամբ հերքում չկատարելու դեպքում կդիմեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցների։
Վ․ Ենգիբարյանը Գ․ Միսկարյանի գրառումը վերագրել է ԱԱԾ տնօրենին միայն (այնինչ այնտեղ հիշատակվում է Ա․ Վանեցյանի ընտանիքը) և դրանով ստանձնել է Ա․ Վանեցյանի ընտանիքի իրավունքների պաշտպանությունը՝ այդ լիազորությունները չունենալով։
Բացի դրանից՝ եթե անգամ գրառումը վերաբերել է միայն ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին, Վ․ Ենգիբարյանն այնումենայնիվ իրավունք չուներ ստանձնելու նրա պաշտպանությունը։ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցները նման լիազորություն չունեն։ Նույն օրենքի համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցները պաշտպանության իրավունք կարող են ունենալ միայն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այս դեպքը ծառայողական պարտականությունների կատարմանը չի վերաբերում։
Այս փաստարկներով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ մայիսի 6-ին դիմել է ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին՝ ԱԱԾ աշխատակից Վահե Ենգիբարյանի գործողություններին իրավական գնահատական տալու հարցով։
Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Արթուր Սաքունցը նաև հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ․ Պողոսյանը՝ մայիսի 17-ին թվագրված պատասխանում նշում է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կարգավորվում է ոչ միայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, այլ նաև այլ իրավական ակտերով, որոնցով էլ, կարելի է ենթադրել, առաջնորդվել է Վ․ Ենգիբարյանը։
ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարը նրա գործողությունները համարել է իրավաչափ, բայց տեղեկացրել է, որ ՀՔԾ ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր։
Ավելի ուշ ստացել ենք Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու ՀՔԾ որոշումը։ Այն արդեն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։
On May 6, 2019, Helsinki Citizens’ Assembly Vanadzor applied to Director of NSS with the matter of giving a legal assessment to NSS employee Vahe Yengibaryan’s actions of presenting a refutation claim to Facebook user Garegin Miskaryan. HCA Vanadzor received a response stating that V. Yenrgibaryan’s action was legal, but materials were being prepared in relation to this in the Special Investigation Service.
On April 30, 2019, Facebook user, “Citizen’s Decision” party member Garegin Miskaryan wrote on his social network page that he had received a letter from the NSS claiming a refutation regarding his post about Director of NSS Artur Vanetsyan.
Making a reference to hetq.am in his post dated April 19, Garegin Miskaryan mentioned, “We have heard that Vanetsyan’s family has a business of flowers and under the name of its greenhouses they were performing customs clearance of Iranian diesel (euro 4, prohibited by EEU law) and selling it under the name of fuel oil in the past. But the fact that they import fuel in the New Armenia is something new”.
RA NSS Director A. Vanetsyan’s representative Vahe Yengibaryan addressed a note on the NSS form to G. Miskaryan and “as a manifestation of good will” recommended to refute the information within three days, since, as he claimed, it did not fully correspond to reality.
- Yengibaryan mentioned that in case of not refuting the mentioned Facebook post, they would resort to other measures envisaged by the RA legislation.
- Yengibaryan ascribed the note to Director of NSS only (while A. Vanetsyan’s family is mentioned there) and thus, not having the powers required, undertook the protection of the rights of A. Vanetsyan’s family.
Besides, even if the note had been written with regard to the NSS Director A. Vanetsyan only, V. Yengibaryan, nonetheless, would not have the right to undertake his protection. According to the RA Law “On the National Security Bodies”, NSS employees do not have such powers. According to the same law, NSS employees have the right to protection only when performing their service duties, but this case did not involve any service duties.
On May 6, 2019, Helsinki Citizens’ Assembly Vanadzor, stating the above-mentioned arguments, applied to NSS Director A. Vanetsyan with the matter of giving a legal assessment to NSS employee Vahe Yengibaryan’s actions.
Program Director of the Union of Informed Citizens – Daniel Ioannisyan and Chairman of Helsinki Citizens’ Assembly Vanadzor – Artur Sakunts also filed a report on crime to the RA Special Investigation Service.
In his response dated May 17, Head of Staff of Director of the National Security Service of RA G. Poghosyan replied that the activity of national security bodies is regulated not only by the RA Law “On National Security Bodies”, but also by legal acts, upon which, presumably, V. Yengibaryan relied.
Head of Staff of Director of the National Security Service considered his actions legal, yet he also informed that materials were being prepared based on the report filed with the Special Investigation Service.
Later we also received the decision of Special Investigation Service on not initiating a criminal case based on the crime report filed by Daniel Ioannisyan and Artur Sakunts.
[:]