«ՀԱՊԿ-ում անդամագրված էր բոլորովին այլ Հայաստան, որն իր կառավարման բնույթով, իրավիճակով ամբողջովին համարժեք էր ՀԱՊԿ-ի անդամ երկրներում տիրող իրավիճակին»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա դիտարկմամբ՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այլևս խորթ է ՀԱՊԿ-ում, քանի որ վերջինս ավտորիտար ռեժիմներով, հակաժողովրդական, կոռումպացված պետությունների ակումբ է. «Հայաստանը պետք է պահանջներ ներկայացնի ՀԱՊԿ անդամ պետություններին, որոնք կբխեն Հայաստանի շահերից, եթե նրանք պատրաստ են ընդունել այդ շահերից բխող հարցերը և լուծումներ տալ, նշանակում է ՀԱՊԿ-ը կվերափոխվի, եթե ՀԱՊԿ-ը չի վերափոխվի, Հայաստանն այնտեղ անելիք չունի»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: