Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սերժ Սարգսյանի նկատմամբ գոնե պետք է առնվազն առաջադրվեր անգործության հիմքով մեղադրանք». Արթուր Սաքունց

February 27, 2019

Տեսադարան

«Պետք է սպասենք դատական պրոցեսին, տեսնենք, թե ինչ հիմնավորումներ և ապացույցներ է ներկայացնում ՀՔԾ-ն զինված ուժերի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու այդ քրեական գործով»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ վարույթն իրականացնող մարմնի այն հայտարարությանը, որում ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

 

Իրավապաշտպանի կարծիքով այս գործի շրջանակներում կան հարցեր, որոնց պատասխաններ մենք դեռևս չունենք:

 

«Ինչո՞ւ 4 հոգին, և արդյոք միայն 4 հոգին պետք է ներգրավված լինեին, և արդյոք սա նշանակում է, որ այս քրեական գործում ամբողջացվում է Մարտի 1-ը: Ես կարծում եմ, որ ոչ, իհարկե, որովհետև ներգրավված էին այլ պետական մարմիններ»:

 

Անդրադառնալով նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը սխալ է, և որ «Մարտի 1»-ի գործը կարելի է քննել նաև Քոչարյանին ազատ արձակելու պայմաններում, Արթուր Սաքունցը հակադարձեց, թե Ռոբերտ Քոչարյանն ունի բավարար ռեսուրսներ, որով կարող է ազդեցություն ունենալ:

 

«Մենք տեսանք, վերջին հաշվով, շատ կարճ ժամկետում մարդը կարողացավ հասցնել գիրք գրել, հրապարակել, շնորհանդեսներ կազմակերպել, իմ կարծիքով թերագնահատում են Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը»:

 

Ըստ բանախոսի՝ երևի թե պետք էր առաջին հերթին հիշատակել Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հարցը, որովհետև Ս. Սարգսյանը տվյալ ժամանակ եղել է վարչապետ, և նրան են ենթարկվել իշխանության մնացած մարմինները՝ ոստիկանություն, ԱԱԾ:

 

«Եթե խոսքը վերաբերում է որոշման կայացմանը, որը ենթադրենք կարող էր իրականացնել միայն Ռոբերտ Քոչարյանը, ապա Սերժ Սարգսյանի նկատմամբ գոնե պետք է առնվազն առաջադրվեր անգործության հիմքով մեղադրանք»,- հավելեց իրավապաշտպանը:

 

 

galatv.am

Դիտումներ՝ 585

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????