Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ակտիվիստներին «վերբովկա անելու» գործելաոճը չի փոխվել ԱԱԾ-ում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԱԱԾ-ն պետք է հրաժարվի Խորհրդային Միության «ԿԳԲ» միտումից, այլապես մենք կմտածենք, որ այն շարունակելու է որպես գործիք օգտագործվել այլախոհների և քաղաքական ընդդիմադիրների դեմ:

Նրա խոսքերով՝ շատ կարևոր խնդիր է, թե այսօրվա ԱԱԾ-ն ում իրավահաջորդն է համարում իրեն:

«Պետությունը պետք է հստակ պահանջ ներկայացնի ԱԱԾ-ին՝ փոխել իր բովանդակությունը»,- կարծում է Սաքունցը:

Նրա դիտարկմամբ իրավական պետության կայացման թիվ մեկ ցուցանիշը պետք է լինի ԱԱԾ-ի գործունեության գնահատումը:

Սաքունցը նկատեց նաև, որ նախկին իշխանությունների ժամանակ քաղաքական ակտիվիստներին «վերբովկա անելու» գործընթացներ կային, ինչն այսօրվա գործելաոճում ևս չի փոխվել: Բացի այդ, իրավապաշտպանը կարևորեց ԱԱԾ կառույցի բաց լինելը՝ նկատելով.

«Պաշտպանության նախարարությունն ավելի բաց է, քան Ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն մի կառույց է, որի մասին դեռ շարունակում են փսփսոցով խոսել»,- նշեց բանախոսը:

galatv.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ