0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Ինչ-որ կոռուպցիոն, ապօրինի անտառահատումների սխեմա է աշխատել և կազմակերպված բնույթ է կրել». Արթուր Սաքունց

July 19, 2019

Տեսադարան

«Դատապարտում եմ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությունները»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքն արտահայտեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով՝ խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր նման վարքագիծ են դրսևորում, այլևս դադարեցնում են ակցիայի խաղաղ բնույթը:

 

Սաքունցի խոսքերով՝ ամեն մեկի գործողությունը պետք է ստանա համարժեք իրավական գնահատական և չունենա պատժիչ բնույթ։

 

«Շատ կարևոր է հասկանալ դրդապատճառները, թե ինչու են մարդիկ հավաքվել, և այստեղ պետք է մի քանի հարցեր բարձրացնել՝ արդյոք դա նորություն էր, արդյոք այդ խնդիրը փորձել են համարժեք գործողություններով լուծել, որովհետև եթե խնդիրը վերաբերում է ապօրինի անտառահատման, ապա ապօրինի անտառահատումներ կատարողներին վաղուց պետք է հայտնաբերեին և պատասխանատվության ենթարկեին»:

 


Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ չենք կարող պատկերացնել, որ բոլորին միաժամանակ, առնվազն 200 անտառահատումներ կատարողների փորձել են ձերբակալել, կարծես թե միաժամանակ են նրանք գործել.

 

«Սա նշանակում է, որ ժամանակին համարժեք գործողություններ չկատարելու հետևանք է այս բողոքի ցույցը: Երբ որ անողոք պայքար մղվեր անտառահատումների դեմ, ես չեմ կարծում, որ բողոքի ցույց լիներ»:

 

Իրավապաշտպանն ընդգծեց նաև. «Հաշվի առնելով, որ սա երկար տարիների հետևանք է, պետք է ենթադրել, որ ինչ-որ կոռուպցիոն, ապօրինի սխեմա է աշխատել անտառահատումների և կազմակերպված բնույթ է կրել, որովհետև մեկ չէ, երկուսը չէ, առնվազն եթե 500 հոգի մասնակցել են, ուրեմն առնվազն 200 հոգի զբաղվել են ապօրինի անտառահատմամբ: Սա արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ դա ունեցել է կազմակերպված բնույթ. հարց՝ ո՞վ է կազմակերպողը եղել»:

 

Անդրադառնալով ոստիկանության աշխատանքներին և բռնության դրսևորումներին՝ իրավապաշտպանն ասաց.

 

«Բժշկական օգնություն ստացածների թվում ոստիկանների թիվն ամենամեծն է եղել։ Սա խոսում է այն մասին, որ ընդհարման ժամանակ ավելի շատ ենթարկվել են ոստիկանության աշխատակիցները, բայց այն տեղեկատվությունը, որ տարածվեց, թե ոստիկանները գիշերով այցելել են բնակարաններ և ինչ-որ գործողություններ իրականացրել, ապա այդ գործողությունների իրավաչափության մասին պետք է տրվի իրավական գնահատական»:

 

 

 

galatv.am

Դիտումներ՝ 61

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը