Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Չի աշխատի կամ չի արդարացնի՝ կփոխենք». իրավապաշտպանը՝ արդարադատության նորանշանակ նախարարի մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին և նրա նշանակման վերաբերյալ հնչող քննադատություններին, նշեց՝ նորանշանակ նախարարին անձամբ չի ճանաչում և գնահատական կտա միայն նրա աշխատանքը տեսնելուց հետո:

 

«Կարող է մարդը լուրջ փորձառություն ունենա, բայց չկարողանա աշխատել, ես բոլոր կասկածները մերժում եմ, ավելին, գտնում եմ, որ պետք է միանշանակ երիտասարդ կադրերով համալրել պետական ապարատը»:

 

Իրավապաշտպանի խոսքերով՝ երիտասարդները պետք է վերցնեն նախաձեռնությունը և պատասխանատվությունն իրենց վրա:

 

«Նախկին ժամանակահատվածում կառավարման համակարգում փորձառություն ունեցողներն անպիտան են ժողովրդավարական և իրավական պետության տեսակետից: Իրենց փորձառությունը, վարքագիծը, մտածողությունը ձևավորվել է ավտորիտար կառավարման համակարգում, իհարկե բացառություններ կան, կլինեն, որ նախկին համակարգում լինելով՝ չեն վարակվել հարմարվողականությամբ՝ սկզբունքայնությունը կորցնելով»:

 

Իրավապաշտպանը նշեց, որ ողջունում է երիտասարդ կադրերի ներգրավման փաստը և կարծում է, որ դա պետք է շարունականան լինի:

 

«Չի աշխատի կամ չի արդարացնի՝ կփոխենք: Առաջվա նման չէ, որ տարիներով մի տեղ ձախողում էին կամ ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ էին թաթախվում, հանում էին, տեղափոխում էին մեկ այլ տեղ: Չէ, պետք է լինի թարմացում, առողջացում: Մարդն ունի իրավաբանական կրթություն, ունի փաստաբանական փորձառություն, կառավարման փորձ, այնպես որ, կանխակալ վերաբերմունք չպետք է ունենալ, կտեսնենք աշխատանքը»:

 

galatv.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ