Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Գայանե Առուստամյանին ձերբակալման ժամանակ բաժնում տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները

December 21, 2018

Գայանե Առուստամյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

2018թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է ՀՀ Ոստիկանության դեմ Գայանե Առուստամյանի հայցը՝ իրեն տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին:

 

ՀՀ Վարչական դատարանը վճիռ է կայացրել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2018թ. ապրիլի 18-ի որոշումից հետո:

 

Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. մարտի 14-ի որոշման դեմ, որով Վարչական դատարանը Գ. Առուստամյանին ՀՀ Ոստիկանության հայցի հիման վրա տուգանել էր 30.000 ՀՀ դրամով՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու համար: Իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցը վարչական դատարանը մերժել էր:

 

Վերաքննիչը բողոքը բավարարել էր մասնակի և Գայանե Առուստամյանին, առանց նրա համաձայնության, տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով Վարչական դատարանի  2017 թ. մարտի 14-ի որոշումն այդ մասով բեկանել:

 

Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ Գ. Առուստամյանին տեսանկարահանելու մասին ապացույց գործում առկա չէ, իսկ Վարչական դատարանը հնարավորություն ունեցել է այն ձեռք բերելու և դրա ուսումնասիրությունից հետո այդ մասով որոշում կայացնելու:

 

ՀՀ Վարչական դատարանը վերաքննիչի բեկանելուց հետո գործը քննել ու Գայանե Առուստամյանին վարչական ձերբակալման ժամանակ բաժնում տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները ճանաչել է ոչ իրավաչափ: Ոստիկանությունը ՀՀ պետական բյուջե կվճարի նաև 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախատեսված և հետաձգված պետական տուրք:

  

Դիտումներ՝ 1634

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????