Դեկտեմբերի 9-ին՝ միջազգային հակակոռուպցիոն օրը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը ծավալուն հետազոտություն է հրապարակել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պաշտպանության հատվածներում կոռուպցիան կանխարգելելու գործողությունների վերաբերյալ։
Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ Կառավարության պաշտպանության օրինավորության ինդեքսն (ԿՊԻ) ինստիտուցիոնալ և ոչ ֆորմալ վերահսկողության գոյության, արդյունավետության և կիրառման առաջին գլոբալ վերլուծությունն է ուղղված պաշտպանության և անվտանգության հաստատություններում կոռուպցիոն ռիսկի կառավարմանը։ Ըստ ԿՊԻ-ի տարածաշրջանում գնահատված 15 երկրների կեսից ավելին կոռուպցիոն մեծ ռիսկի են բախվում իրենց պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
Հետազոտությունը բացահայտում է տարածաշրջանում առկա խնդիրները, որոնք պարարտ հող են նախապատրաստում կոռուպցիայի և կառավարման վատթարացման համար: Դրանք ներառում են պաշտպանական ինստիտուտների խորհրդարանական թույլ վերահսկողությունը, գնումների գաղտնի գործընթացները, որոնք ծախսերը վերահսկողությունից թաքցնում են, ինչպես նաև համախումբ ջանքերն՝ ուղղված թափանցիկության և տեղեկատվության հասանելիության նվազեցմանը։
ԿՊԻ-ն մանրամասն գնահատական է տալիս ազգային պաշտպանության հաստատություններում առկա կոռուպցիոն ռիսկերին` առկա 100 երկրներից յուրաքանչյուրը գնահատելով հինգ հիմնական ռիսկային ոլորտներով` ֆինանսական, գործառնական, կադրային, քաղաքական և գնումների:
Նշված հինգ հիմնական թեմաները մեծացնում են կոռուպցիոն ռիսկը տարածաշրջանում
Թույլ խորհրդարանական վերահսկողություն
Պաշտպանության թափանցիկությանն ուղղված խորհրդարանական վերահսկողությունը թափանցիկության և հաշվետվողականության կիրառման կարևոր հիմնասյուներից է, սակայն գնահատված 15 երկրներից միայն երկուսն են պահպանել իրապես խորհրդարանական խիստ վերահսկողություն:
Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային միջին միավոր՝ 51/100 (չափավոր ռիսկ)
Լավագույն դրսևորումներ. 1) Լատվիա ՝ 94/100 (շատ ցածր ռիսկ), 2) Լիտվա՝ 83/100 (շատ ցածր ռիսկ)
Վատագույն դրսևորումներ. 1) Ադրբեջան՝ 12/100 (կրիտիկական ռիսկ), 2) Հունգարիա՝ 27/100 (շատ բարձր ռիսկ)
Գնման ոչ թափանցիկ գործընթացներ
Պաշտպանության պայմանագրերի հայտ ներկայացնելու թույլտվությունը օգնում է կրճատել կոռուպցիայի հնարավորությունները և ապահովել հարկատուների համար լավագույն արժեք, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում բաց մրցակցությունը դեռևս բացառություն է և ոչ թե՝ նորմ:
Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային միջին միավոր՝ 47/100 (բարձր ռիսկ)
Լավագույն դրսևորումներ. 1) Հյուսիսային Մակեդոնիա՝ 82/100 (ցածր ռիսկ), 2) Էստոնիա՝ 74/100 (ցածր ռիսկ)
Վատագույն դրսևորումներ. 1) Ադրբեջան՝ 8/100 (կրիտիկական ռիսկ), 2) Հունգարիա՝ 14/100 (կրիտիկական ռիսկ)
Խնդիրներ կապված տեղեկատվության հասանելիության հետ
Տեղեկատվության մատչելիությունը լավ կառավարման հիմնական սկզբունքներից մեկն է, սակայն ազգային անվտանգությունից պարտադրված բացառություններով և տեղեկության գերադասակարգմամբ պայմանավորված, պաշտպանության ոլորտի մեծ մասը հասարակության վերահսկումից դուրս է մնում։
Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային միջին միավոր՝ 55/100 (չափավոր ռիսկ)
Լավագույն դրսևորումներ. 1) Վրաստան, Լատվիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան՝ 88/100 (շատ ցածր ռիսկ), 2) Լիտվա՝ 75/100 (ցածր ռիսկ)
Վատագույն դրսևորումներ 1) Ադրբեջան՝ 13/100 (կրիտիկական ռիսկ), 2) Հունգարիա՝ 25/100 (շատ բարձր ռիսկ)
Իրական առաջընթաց գրանցելու և տարածաշրջանում պաշտպանական ոլորտի կառավարումն ուժեղացնելու համար, Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը տարածաշրջանի կառավարություններին կոչ է անում՝
????հարգել խորհրդարանների և հաշվեքննիչ կառույցների անկախությունը և վերջիններիս տրամադրել տեղեկատվություն և ժամանակ, որն անհրաժեշտ է իրենց կարևոր վերահսկողական գործառույթն իրականացնելու համար.
????մանրակրկիտ ուսումնասիրել գնումների համակարգերը՝ ավելի շատ մրցակցություն և թափանցիկություն ապահովելու համար.
????երաշխավորել տեղեկատվության թափանցիկ և արդյունավետ հասանելիությունը և հստակ հիմնավորում ներկայացնել ազգային անվտանգությունից պարտադրված բացառությունների օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև թափանցիկություն, թե այդ հիմնավորումն ինչպես է օգտագործվում։
Հայաստանին վերաբերող ամփոփումները․
On December 9, the International Anti-Corruption day Transparency International published an extensive research on the actions to prevent corruption in Central and Eastern Europe’s (CEE) defence sectors.
Transparency International’s Government Defence Integrity Index (GDI) is the first global analysis of the existence, effectiveness and enforcement of institutional and informal controls to manage the risk of corruption in defence and security institutions. GDI finds more than half of the 15 countries assessed in the region face a high risk of corruption in their defence and security sectors.
The research identifies region-wide issues which provide fertile ground for corruption and the deterioration of governance. These include weak parliamentary oversight of defence institutions, secretive procurement processes that hide spending from scrutiny, and concerted efforts to reduce transparency and access to information.
The GDI provides a detailed assessment of the corruption risks in national defence institutions by scoring each country out of 100 across five key risk areas: financial, operational, personnel, political, and procurement.
Five key themes identified that are increasing corruption risk across the region, include
Weak parliamentary oversight
Parliamentary oversight of defence is a key pillar in enforcing transparency and accountability but only two of the 15 countries we assessed have retained truly robust parliamentary oversight.
CEE regional average score: 51/100 (Moderate risk)
Best performers: 1) Latvia: 94/100 (Very low risk); 2) Lithuania: 83/100 (Very low risk)
Worst performers: 1) Azerbaijan 12/100 (Critical risk); 2) Hungary 27/100 (Very high risk)
Opaque procurement processes
Allowing companies to bid for defence contracts helps reduce the opportunities for corruption and ensure best value for taxpayers, but our analysis highlights that open competition in this area is still the exception rather than the norm.
CEE regional average score: 47/100 (High risk)
Best performers: 1) North Macedonia 82/100 (Low risk); 2) Estonia: 74/100 (Low risk)
Worst performers: 1) Azerbaijan 8/100 (Critical risk); 2) Hungary 14/100 (Critical risk)
Attacks on access to information regimes
Access to information is one of the basic principles of good governance, but national security exemptions and over-classification shield large parts of the defence sector from public view.
CEE regional average score: 55/100 (Moderate risk)
Best performers: 1) Georgia, Latvia, North Macedonia, Poland 88/100 (Very low risk);
2) Lithuania: 75/100 (low risk)
Worst performers: 1) Azerbaijan 13/100 (Critical risk); 2) Hungary 25/100 (Very high risk)
To make real progress and strengthen the governance of the defence sector in the region, Transparency International calls on governments across the region to:
-Respect the independence of parliaments and audit institutions and provide them with the information and time they need to perform their crucial oversight role.
-Overhaul their procurement systems to ensure more competition and transparency.
-Guarantee transparent and effective access to information and implement a clear rationale on the use of the national security exception, as well as transparency over how the rationale is applied.
[:]