Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վրաստանի վերջին հնարավորությունը կանխելու քաղհասարակության հանդեպ ռուսական ճնշումները

May 14, 2024

Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, քաղհասարակության խմբերը և ընտրությունների դիտորդները հորդորում են Եվրոպական և տեղի առաջնորդներին անհապաղ արձագանքել  Վրաստանի կառավարության կողմից հոկտեմբերի ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղհասարակությանը ճնշելու փորձերին։

 

Ապրիլի 15-ից վրացիները բողոքի ցույցեր են կազմակերպում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի դեմ, որը գրեթե պատճենն է ռուսական «Օտարերկրյա գործակալի մասին» օրենքի։ Այս օրենքը սպառնալիք է, որը հնարավորություն կտա ճնշել վրացական քաղհասարակությանը և անկախ մեդիային՝ շեղելով Վրաստանին ժողովրդավարության և ԵՄ-ի ինտեգրման ճանապարհից։

 

Այժմ վճռորոշ է միջազգային քաղաքական աջակցությունը վրացական քաղհասարակությանը՝ պաշտպանելու ժողովրդավարությունը ռուսական ավտորիտար համակարգից։

 

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի համաձայն այն կազմակերպությունները, որոնց ֆինանսների 20%-ից ավելին դրսից է, կգրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ։ Պահանջները չկատարելու դեպքում կազմակերպությունները կենթարկվեն հարկադիր գրանցման և հետաքննության Արդարադատության նախարարության կողմից։ Եթե այս օրենքը ընդունվի մինչև հոկտեմբերի 26-ը, իշխող կուսակցությունը կունենա զգալի միջոցներ ընտրական պրոցեսում քաղաքացիական վերահսկողությունը սահմանափակելու։

 

«Օտարերկրյա գործակալի մասին» օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2012-ին։ Աճող ռեպրեսիվ փոփոխությունները հանգեցրին Ռուսաստանում անկախ մեդիայի և քաղհասարակության ոչնչացմանը։ 2022-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  վճռեց, որ այս օրենքը խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ 

 

Վրաստանում ռեպրեսիվ օրենքի դեմ պայքարող խաղաղ ցուցարարները բռնության են ենթարկվում իշխանության կողմից։ Մայիսի 2-ին Վրաստանի ոստիկանությունը ցուցարարների դեմ գործածել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցաններ, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։ Նման աննախադեպ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ ցուցիչ է միջազգային հանրության համար անհապաղ աջակցություն ցուցաբերելու Վրաստանի քաղաքացիներին։

 

Ուստի առաջարկում ենք՝

 

  1. ԵՄ անդամ պետությունների ղեկավարները պետք է գիտակցեն հարցի հրատապությունը, քանի որ օրենսդրության ընդունումից հետո թե՛ քաղաքացիական հասարակության իրավիճակը, թե՛  ընտրական գործընթացները կարող են կտրուկ վատանալ:
  2. ԵՄ-ն պետք է հորդորի Վրաստանի կառավարությանը ուսումնասիրել ընտրությունների դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանների հանդեպ վերջին ճնշումների ու ոտնձգությունների դեպքերը։
  3. ԵՄ անդամ պետությունները և Վրաստանում նրանց ներկայացուցիչները պետք է ցույց տան իրենց համերաշխությունը փողոց դուրս եկած խաղաղ ցուցարարներին, որոնք պաշտպանում են ժողովրդավարական արժեքներն ու Եվրոպական ապագան։
  4. Ի համերաշխություն վրաց ժողովրդի՝ Եվրոպական խորհրդի և հանձնաժողովի նախագահները Վրաստանի դիվանագիտական համայնքի հետ պետք է շարունակեն պայքարը Վրաստանի փողոցներում։ 

 

  • Եթե, այնուամենայնիվ, Վրաստանի կառավարությունն ընդունի այս ռեպրեսիվ օրենքը, մենք Եվրոպական կառույցներին առաջարկում ենք․

 

  1. Եվրահանձնաժողովը պետք է հետաձգի Վրաստանի ինտեգրման գործընթացը ԵՄ-ին։ Գործընթացի համար պաշտոնական Թբիլիսին պետք է կատարի Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 9 քայլերը, որոնք ներառում են ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթացի ապահովումը։
  2. Եվրահանձնաժողովը պետք է հետևի Եվրախորհրդարանի 2024 թվականի ապրիլի 25-ի բանաձևին և կիրառի սահմանափակող միջոցներ, ինչպիսիք են ճանապարհորդության արգելքը և ակտիվների սառեցումը վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում  նրա ճնշող դերակատարման համար, ինչպես նաև պետք է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունների համար։ 
  3. Եվրահանձնաժողովը պետք է դադարեցնի Վրաստանի և կառավարության կողմից արվող ծրագրերի ֆինանսավորումը։
  4. Եվրոպական կառույցները պետք է բարձրացնեն Վրաստանի քաղհասարակության և ժողովրդավարական շարժումների ֆինանսավորումը, գտնեն աջակցման այլընտրանքներ։
  5. ԵՄ-ն և նրա անդամ երկրները պետք է լայնածավալ և երկարաժամկետ աջակցություն տրամադրեն ընտրությունների դիտորդությանը ինչպե՛ս միջազգային կառույցների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, այնպե՛ս էլ տեղական դիտորդներին՝  հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ 
Դիտումներ՝ 186

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????