Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերաքննիչի որոշմամբ Գևորգ Կոստանյանի դեմ հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն որոշում կկայացնի

November 5, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

2018 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիշա Վիրաբյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու հարցով:

 

Գրիշա Վիրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2018 թ. փետրվարի 12-ին: Դրանում հայտնել էր, որ այն ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը իրեն գումար է առաջարկել, որ հրաժարվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով քննվող քրեական գործից:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ. Բաբայանը 2018թ. փետրվարի 24-ին պատասխանել է, որ քրեական գործ հարուցելու առիթներ չկան, բայց դրա վերաբերյալ քրեադատավարական օրենքով որոշում չի կայացրել ու հաղորդում ներկայացրած անձին չի տրամադրել:

 

Հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջով Գ. Վիրաբյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը 2018թ. օգոստոսի 21-ին մերժել է դիմումը:

 

Ա. Զալյանը 2018թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է նաև առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ բողոքում նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը անգործություն է դրսևորել՝ ոչ միայն հաղորդման հիման վրա համապատասխան որոշում չկայացնելով, այլև անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ չկատարելով: Եվ դրանով խախտել է Գ. Վիրաբյանի իրավունքները:

 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. նոյեմբերի 3-ին բավարարեց Գ. Վիրաբյանի ու նրա ներկայացուցիչ Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Գ. Վիրաբյանի հաղորդման հիման վրա որոշում կկայացնի:

 

Դիտումներ՝ 1948

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????