0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Վանաձորի ավագանու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով 20 գրադարանավարների հայցը դատաքննության փուլում է

May 22, 2019

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Վանաձորի ավագանու 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը առոչինչ ճանաչելու Վանաձորի 20 գրադարանավարների հայցի քննությանը որպես պատասխանողներ ներգրավվել են Վանաձորի համայնքապետն ու ավագանին, սակայն վերջինիս ներկայացուցիչը դատարան չի ներկայանում։

 

Գրադարանավարների հայցը 2018թ. դեկտեմբերի 18-ին դատարան է ներկայացրել նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: 

 

«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը գրադարանավարների հետ աշխատանքային պայմանագրերը լուծել է 2017 թ. հունիսի 26-ին` հիմք ընդունելով Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը: Վանաձորի ավագանին որոշման այդ կետով սահմանել է ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և ըստ դրա՝ հայցվոր գրադարանավարների հաստիքները կրճատվել են: 

 

Դատարան ներկայացրած հայցում նրանց ներկայացուցիչ Արայիկ Զալյանը նշել է, որ Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի նիստը իրավազոր չի եղել, քվորում չի ապահովվել: 

 

Դա հիմնավորել Է ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը պարտադիր է համարել կոլեգիալ մարմնի կողմից որոշում կայացնելու համար բազմակարծության ու այնպիսի թվաքանակի ապահովումը, որը կերաշխավորի որոշում կայացնելու կարողունակությունը: Եվ այդ որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը ուժը կորցրած է ճանաչել Վանաձորի ավագանու՝ 2017թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ: 

 

Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի՝ վերոնշյալ որոշումը ևս կայացվել է նույն կազմով՝ առանց քվորումի, բազմակարծության ու իրավազորության ապահովման: Այսինքն՝ Վանաձորի ավագանին որոշում է կայացրել՝ որոշում կայացնելու իրավասություն չունենալով: 

 

Այս հիմնավորումներով Ա. Զալյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը:

 

Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում մի քանի նախնական դատական նիստեր անցկացնելուց հետո գործը մտել է դատաքննության փուլ։

 

Նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է նաև գրադարանավարների հայցը՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար աշխատավարձի պահանջով։

 

Դիտումներ՝ 295

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը