0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Վանաձորի 20 գրադարանավարների հայցը Վարչական դատարանը մերժեց

December 3, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

Այսօր՝ 2019 թ․ դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի դատավոր Ա․ Ալավերդյանը մերժեց Վանաձորի 20 գրադարանավարների հայցը՝ Վանաձորի ավագանու 2017 թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը առոչինչ ճանաչելու վերաբերյալ։

 

«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը գրադարանավարների հետ աշխատանքային պայմանագրերը լուծել է 2017 թ. հունիսի 26-ին` հիմք ընդունելով նաև Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը: Վանաձորի ավագանին որոշման այդ կետով սահմանել է ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և ըստ դրա՝ հայցվոր գրադարանավարների հաստիքները կրճատվել են: 

 

Գրադարանավարների հայցը 2018թ. դեկտեմբերի 18-ին դատարան էր ներկայացրել նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը և նշել էր, որ Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի նիստը իրավազոր չի եղել, քվորում չի ապահովվել: 

 

Դա հիմնավորել Է ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը պարտադիր է համարել կոլեգիալ մարմնի կողմից որոշում կայացնելու համար բազմակարծության ու այնպիսի թվաքանակի ապահովումը, որը կերաշխավորի որոշում կայացնելու կարողունակությունը: Եվ այդ որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը ուժը կորցրած է ճանաչել Վանաձորի ավագանու՝ 2017թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ: 

 

Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի՝ վերոնշյալ որոշումը ևս կայացվել է նույն կազմով՝ առանց քվորումի, բազմակարծության ու իրավազորության ապահովման: Այսինքն՝ Վանաձորի ավագանին որոշում է կայացրել՝ որոշում կայացնելու իրավասություն չունենալով: 

 

ՀՀ վարչական դատարանի՝ 2019 թ․ դեկտեմբերի 3-ի որոշումը գրադարանավարների ներկայացուցիչ Ա․ Զալյանը կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարանում։

 

Այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ։

Դիտումներ՝ 630

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը