Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների համար

April 19, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Սեփական

ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների և ազատության սահմանափակման ժամանակ հնարավոր գործողությունների

ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

Եթե Դուք Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի եք, քաղաքացիություն չունեցող անձ կամ փախստական, ապա անհրաժեշտ է հիշել, որ ՀՀ-ն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի անդամ պետություն է, ՀՀ-ում գործում են Կոնվենցիայից բխող հիմնարար դրույթները, ուստի իրավունքի կամ ազատության սահմանափակման ցանկացած դեպքում ՀՀ-ում գործող երաշխիքների ուժով՝

 

1 Որևէ այլ պետության իրավասու մարմնի ներկայացուցիչ, անգամ եթե վերջինս ներկայացնում է ձեր քաղաքացիության պետությունը (դիցուք՝ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը և այլն), իրավունք չունի մոտենալՁեզ, պահաջնել փաստաթղթեր, ՀՀ-ում ունեցած կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ կամ առավել ևս՝ փորձել սահմանափակել Ձեր իրավունքներն ու ազատությունները ՀՀ-ում․

 

 Նման դեպքերում Դուք կարող եք իրականացնել հետևյալ իրավաչափ գործողությունները՝

  • Պահանջել, որ Ձեզ մոտեցած ոստիկանը և/կամ ուժային մարմնի աշխատակիցը ներկայանա և ցույց տա ինքնությունը և աշխատանքային կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։

  • Ֆիքսել, նկարել, հավաքագրել Ձեզ մոտեցած աշխատակցի արտաքինը, վերջինիս տվյալները, պաշտոնը, կարգավիճակը և այլ տեղեկություններ։

  • Նկարահանել Ձեզ հետ տեղի ունեցող ամբողջ գործընթացն ու տեսագրությունը անհապաղ տարածել Ձեր սոցիալական էջերում կամ ուղարկել/տրամադրել Ձեր հարազատներին՝ հետագա հրապարակման նպատակով։

  • Չենթարկվել այլ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների կողմից առաջադրված որևէ պահանջի կամ հրահանգի, անգամ եթե վերջիններս ներկայացնում են Ձեր քաղաքացիության պետությունը։ Հիշե՛ք, որ գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, Դուք գտնվում եք բացառապես ՀՀ իրավազորության և պաշտպանության ներքո, միաժամանակ՝ միայն ՀՀ իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են օրենքով սահմանված թույլատրելի միջոցների կիրառել։

  • Այլ պետության իրավասու մարմինների աշխատակիցների կողմից Ձեր հանդեպ դրսևորած ցանկացած ոտնձգության պարագայում անհապաղ դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությանը՝ թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝

 

093-81-92-75 

091-20-09-71   

094-04-22-68

 

  • Անհապաղ դիմել ՀՀ իրավասու մարմիններին և/կամ ոստիկանության մոտակա բաժանմունք։

  • Չվախենալ, չտրվել սադրանքներին և սպառնալիքներին, անհրաժեշտության դեպքում դիմել նաև տարածքում գտնվող անձանց օգնությանն ու հիշել, որ այլազգի որևէ պաշտոնատար անձ, պետական մարմին կամ քաղաքացի չունի Ձեր հանդեպ ՀՀ տարածքում ներգործություն դրսևորելու որևէ իրավունք կամ իրավական հնարավորություն։

 

2 Իսկ եթե Ձեզ մոտեցել են ՀՀ իրավասու մարմինների աշխատակիցները, ապա դուք իրավունք ունեք՝

  • Պահանջել, որ Ձեզ անհապաղ տրամադրվի լիցենզավորված թարգմանիչ։

  • Պահանջել, որ լիցենզավորված թարգմանչի միջոցով Ձեզ հասկանալի լեզվով ներկայացվեն այն պատճառները, որոնց հիմքով Ձեզ կանգնեցրել են և/կամ ցանկանում են սահմանափակել Ձեր ազատությունը ՝ բերման ենթարկելով, ձերբակալելով և այլն

  • Ձերբակալման դեպքում օգտվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալին վերապահված իրավունքներից․

  • Ձերբակալման դեպքում անհապաղ և անվճար ստանալ Ձեր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում․

  • Ծանոթանալ այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են Ձեր իրավունքներին և ազատություններին․

  • Օգտվել զանգի Ձեր իրավունքից և պահանջել, որ Ձեր կողմից ընտրված մարդը տեղեկանա Ձեր գտնվելու վայրի և կարգավիճակի մասին․

  • Ձեր ընտրությամբ ունենալ պաշտպան կամ պաշտպանվել ինքնուրույն, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու միջոցներ չունենալու դեպքում դուք իրավունք ունեց ստանալ պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան․

  • Պահպանել լռություն կամ տալ ցուցմունք, այդ թվում՝ պաշտպանի ներկայությամբ.

  • Խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել Ձեր պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման․

 

Միաժամանակ հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունը՝

 

  • Ի տարբերություն միջազգային ագրեսոր ճանաչված  Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական կոնվենցիայի անդամ պետություն է։ Կոնվենցիայի դրույթները ՀՀ իրավական համակարգի կարևոր մասն են կազմում և ՀՀ-ում՝

 

-Որևէ այլ պետության ուժային մարմնի ներկայացուցիչ Ձեզ մոտենալու, առավել ևս Ձեր իրավունքները սահմանափակելու իրավասություն չունի՛,

-իսկ ՀՀ ոստիկանության և/կամ ուժային այլ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները ՀՀ-ում թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:

 

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր այժմ գտնվում են ՀՀ-ում և ունեն ՀՀ իրավասու մարմինների կամ իրենց քաղաքացիության պետության իրավասու մարմինների կողմից ՀՀ-ում հետապնդվելու խնդիրներ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան անվճար իրավական աջակցություն ստանալու համար։ Նշված անձինք իրավական օգնություն ստանալու նպատակով կարող են զանգահարել կազմակերպության իրավաբաններին՝ ստորև նշված համարներով

  • 093-81-92-75
  • 091-20-09-71
  • 094-04-22-68
Դիտումներ՝ 25

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????