Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատության և անվտանգության մասին ՄԱԿ-ի կոմիտեի ուղեցույց

January 31, 2020

Գործունեություն | Գրադարան | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ․ հունվարի 30-ին Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

 

Ողջունելի է Կառավարության նիստի ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված քննարկումը և ժամանակակից մոտեցումները՝ հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքի ապահովման շուրջ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից, մեկուսացումից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, ի հավելումն Զ․ Բաթոյանի խոսքին, նշեց, որ եվրոպական պետությունները այդ հարցում եկել են համաձայնության, որ ոչ թե պետք է հրաժարվել կարգավորումից, այլ երաշխիքները խստացնել։ Ա․ Թաթոյանը այդ համատեքստում անդրադարձավ իտալական փորձին և որպես այլընտրանքային տարբերակ՝ հիշատակեց համայնքահեն խնամքի հաստատությունները։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածին ու Կոմիտեի առաջարկություններին հղում տալով, ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից հրաժարվելու առաջարկություն էր ներկայացրել դեռևս 2018 թ․ հունիսին e-draft.am-ում քննարկման դրված «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այդ առաջարկությունների փաթեթում հղում էինք տվել նաև իտալական փորձին։ «Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման մասին» Իտալիայի Հանրապետության օրինագծում հիմնական ուշադրությունը դարձվում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը անմիջապես համայնքում և ինտեգրված բժշկական հաստատությունների պայմաններում կազմակերպելու վրա, և ոչ թե՝ մեկուսացված հոգեբուժարաններում: Առողջապահության նախարարությունը չէր ընդունել այս առաջարկությունը։

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Կոմիտեն 2015 թ․ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույց՝ հավելյալ պարզաբանելու՝ պետությունների պարտավորությունը հարգելու, պաշտպանելու և երաշխավորելու հաշմանդամություն ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքը։ 

 

Հուսալով, որ Կառավարության նիստին սկսված քննարկումները կբերեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարկադիր բուժման և մեկուսացման պրակտիկայից հրաժարվելուն՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Կոմիտեի ուղեցույցի հայերեն, ոչ պաշտոնական թարգմանությունը։ (Անգլերեն տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ՝ 22-րդ էջից)

 

Նշենք, որ ՀՔԱՎ-ի առաջարկի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է ՀՀ հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկման հասարակական խումբ։ Դիտորդական խմբի նախագահ է ընտրվել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, և արդեն 2019-ի դեկտեմբերին խումբն իր առաջին այցն է կատարել։

Դիտումներ՝ 1492

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????