Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

21-ամյա Հ․ Ա․-ի բնակության միակ վայրը մնացել է հոգեբուժարանը

June 4, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

2019թ․ մայիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը սկսեց քննել «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի» միջնորդությունը՝ հաստատությունում հարկադիր բուժում ստացող Հ․ Ա․-ի բուժումը արտահիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու վերաբերյալ։

 

Հ․ Ա․-ն 21 տարեկան է։ Վերջին 3 տարին անցկացրել է հոգենյարդաբանական դիսպանսերում։ Այնտեղ գտնվելու ողջ ընթացքում ցանկացել է դուրս գալ հաստատությունից, աշխատել և ինքնուրույն կյանք վարել։

 

Դատարան ներկայացրած միջնորդությամբ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի» մասնագետները փաստել են, որ Հ․ Ա․-ն շրջապատի համար վտանգ չի ներկայացնում և կարող է շարունակել բուժում ստանալ արտահիվանդանոցային պայմաններում։

 

Դատարանում Հ․ Ա․-ն հրաժարվեց իսկզբանե իր իրավունքների պաշտպանության համար ներգրավված հանրային պաշտպանի ծառայություններից և հայտնեց, որ ցանկանում է՝ իր իրավունքների պաշտպանությունն իրականացնի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։

 

Մայիսի 30-ին կայացած դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ս․ Գզոգյանը հարցեր ուղղեց Հ․ Ա․-ին՝ ստացած բուժման, արդյունքների, դիսպանսերից դուրս գալու դեպքում հետագա պլանների մասին։ Նա պատասխանեց, որ դրական փոփոխություն է զգում և պատրաստ է արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստանալ, պատրաստվում է աշխատել։

 

Որպես Հ․ Ա․-ի օրինական ներկայացուցիչ դատարան էր ներկայացրել նրա մայրը, սակայն նա հայտարարեց, որ հրաժարվում է որդու օրինական ներկայացուցիչը լինելուց, չի պատրաստվում պատասխանատվություն կրել նրա համար։ Դատարանը դիտարկեց հոր՝ օրինական ներկայացուցիչ լինելու տարբերակը։ Դրան էլ դեմ էր Հ․ Ա․-ն։

 

Դատարանը մինչ հաջորդ դատական նիստը կդիմի Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ Հ․ Ա․-ին օրինական ներկայացուցիչ տրամադրելու հարցով։

 

Հաջորդ նիստը 2019թ․ հունիսի 27-ին է։

 

 

Դիտումներ՝ 1465

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????