Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իր կամքին հակառակ հոգեբուժական հաստատությունում պահվող անձը դուրս կգրվի

November 20, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Իր կամքին հակառակ 18 օր «Ավան» հոգեբուժական հաստատությունում գտնվող Հ.Ս-ն դուրս կգրվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Թաշչյանը որոշեց մերժել հաստատության կողմից ներկայացված դիմումը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հոգեբուժական հաստատություններում դիտորդական խմբի անդամ Սառա Ղազարյանը։

 

«Անձի նկատմամբ դրսևորվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ֆիզիկական ուժի գործադրում և ապօրինի, ոչ հոժարակամ բուժման ռիսկ։ Նա ենթարկվել է հոգեբանական ճնշումների, անհարգալից վերաբերմունքի, հնչեցվել են խտրական և վիրավորական արտահայտություններ։ Այս դեպքում ոչ թե անձի հոգեկան վիճակն է կարևոր, այլ այն հանգամանքը, որ Հ.Ս-ի նկատմամբ կիրառվել են բժշկական այնպիսի միջամտություններ, որոնց հիմնավորվածությունը հասկանալի չէ»,- մանրամասնեց Ղազարյանը։

 

factor.am-ն անդրադարձել է իր կամքին հակառակ հոգեբուժական հաստատությունում պահվող Հ․Ս․-ի գործին։ Նրա իրավունքների պաշտպանությունն ստանձնել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։ Դատարանում նրա շահերը ներկայացնում էր ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանը։ Արդյունքում 2021 թ․ նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Մարինա Տաշչյանի նախագահությամբ, որոշեց մերժել Ավան հոգեկան առողջության կենտրոնի հայցը՝ Հ․ Ս․-ին ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու մասին։

 

Նշենք՝ 2021 թ․ հոկտեմբերի 31-ին դիտորդական խումբն արագ արձագանքման այց էր կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որի ընթացքում արձանագրել էր, որ անձը հոկտեմբերի 27-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հաստատություն և հրաժարվում է բուժումից։ Այցից ի վեր խումբը պարբերաբար տեղեկություններ է ստացել բուժանձնակազմի կողմից իրենց հսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ անհարգալից և բացասական վերաբերմունքի դրսևորումների մասին։ «Նոյեմբերի 18-ին անձը կրկին կապ հաստատեց մեզ հետ՝ պատմելով, որ օրը մի քանի անգամ քաշքշելով տարել են սրսկումների։ Այցի ընթացքում պարզեցինք, որ նրա նկատմամբ միայն վերջին 5 օրերին 6 անգամ, այդ թվում՝ մեկ օրվա ընթացքում 2 անգամ, դեղորայքային հանդարտեցում է կիրառվել։ Հ. Ս-ն մեզ տեղեկացրեց, որ թեև հանգիստ վիճակում է գտնվել, սակայն իր նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել, բռնել են ձեռքն ու ոտքը և ցավեցրել, իր կամքին հակառակ ներարկում կատարել։ Նաև հայտնեց, որ բուժանձնակազմի որոշ անդամներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին, պարբերաբար փորձել հոգեբանորեն ճնշել, հնչեցրել են սեռականության հետ կապված խտրական և վիրավորական արտահայտություններ»,- մանրամասնեց դիտորդական խմբի անդամը։

 

Դեպքի առնչությամբ խումբը դեռ նոյեմբերի 15-ին հրատապ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։

Դիտումներ՝ 122

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????