Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին ամսական 250 հազար դրամի հատկացման վերաբերյալ որոշումը՝ առանց դրա իրացման վերաբերյալ հաշվետվության պահանջի, հանդիսանում է ոչ հաշվետու և ոչ թափանցիկ կառավարման ցայտուն օրինակ․ Ա․ Սաքունց

July 21, 2022

Հրապարակումներ | Նորություններ

«Հարթակ» հետազոտական կենտրոնը ներկայացրել է «Պատգամավորների ծախսերի ավելացման 15.07.2021թ. օրենսդրական փոփոխության վերաբերյալ մոնիտորինգի» արդյունքները՝ զեկույցի տեսքով, որում տեղ է գտել նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի հատուկ կարծիքը։

 

Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին ամսական 250 հազար դրամի հատկացման վերաբերյալ որոշումը՝ առանց դրա իրացման վերաբերյալ հաշվետվության պահանջի, հանդիսանում է ոչ հաշվետու և ոչ թափանցիկ կառավարման ցայտուն օրինակ։


Պետական բյուջեից միջոցների ցանկացած հատկացում պետք է անցնի աուդիտ, ստուգում՝ այդ միջոցների ըստ հատկացման նպատակային օգտագործումը ստուգելու համար։ Հակառակ դեպքում, դրանք հանդիսանում են միջոցների անվերահսկելի, ստուգման չենթարկվող ծախսեր, որը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. ինչի՞ վրա են ծախսվում միջոցները, արդյո՞ք արդյունավետ են այդ ծախսերը, արդյո՞ք պետական բյուջեի միջոցները չեն օգտագործվում անձնական նպատակներով և այլն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պարտավոր են տրամադրել Ազգային ժողովի պատգամավորներն իրենց ընտրողներին։


Ինքնին արդեն, 250 հազար դրամական միջոցների տրամադրման վերաբերյալ «Հարթակ» հետազոտական կենտրոն
հա սա րակական կազմակերպության հարցերին պատ գամավորների պատասխանների պատկերը, երբ բոլոր պատգամավորները չեն պատասխանում, վկայում է ԱԺ պատգամավորների կողմից իրենց ընտրողների առջև հաշվետ վությունից խուսափելու փաստի արձանագրում։ Հենց նման հարցման պատասխանների անհամամետ փոքր թիվը վկայում է ոչ թափանցիկ գործելաոճի մասին, որը հիմնավորում է այդ միջոցների իրացման ընթացքում արդեն իսկ կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ավելին, անգամ եթե օրենքով նման հաշվետվության պահանջ չի ներկայացվում, ապա
պատգամավորներն իրենց հերթին ջանքեր չեն գործադրում հաշվետու լինելու իրենց ընտրողների առջև՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ օրինաչափ և հիմնավոր մտահոգությունները փարատելու համար։ Նկատենք, որ ԱԺ պատգամավորներին տրամադրվող փոխհատուցման միջոցներն անհատական են, և պետք է անհատական հաշվետվություն ներկայացվի, ոչ թե ամբողջ խմբակցության կողմից տրվի պատասխան։
Սա բացարձակ անպատասխանատու և ընտրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի վկայություն է»։

Դիտումներ՝ 52

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????