Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունը

January 14, 2019

Այլ | Գործունեություն | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թ․ հունվարի 13-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումներով ընտրվելու վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունների մասին։ Իոաննիսյանը նաև նշել էր, որ ձեռք բերված նյութերը պատրաստվում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ակնակալելով քաղաքացիներից ստանալ լրացուցիչ տեղեկություններ։

 

Արձագանքելով Իոաննիսյանի հայտարարությանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը գրել է. «Իր արարքին պատշաճ դիմելաձև էի մտածում, մեկ էլ հիշեցի ոչ հեռավոր անցյալում նրա հետ ուղիղ առնչություն ունենցած մեկի՝ Դանիելին բնութագրող դիպուկ ձևակերպումը: Հուսամ, չեք մոռացել, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ նրան անմեղսունակ որակեցին, սակայն նա չփորձեց հակադարձել կամ վիճարկել: Հավանաբար, շատ փաստարկված էր բնութագիրը և նա անհեռանկար համարեց վիճարկելը: Ուստի, այսուհետ՝ ես նրան կդիմեմ «այ ոչ հարգելիս» կոչականով, բայց նկատի կունենամ վերոհիշյալ արտահայտությունը՝ չվիճարկելով հեղինակային իրավունքը»։

 

Վստահաբար փաստում ենք, որ Հայկ Սարգսյանը նկատի ունի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին ուղղված «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությունը։ Չանդրադառնալով նորընտիր պատգամավորի մյուս, պաշտոնին ոչ պատշաճ արտահայտություններին՝ անընդունելի ենք համարում ներկայացուցչական մարմնի անդամի նման գործելաոճը։ Ինչպես Արփինե Հովհաննիսյանի դեպքում, Հայկ Սարգսյանի՝ որևէ անձի մտավոր հաշմանդամություն վերագրելու միջոցով վիրավորելու փորձը հաշմանդամության հիմքով խտրականություն է, խորացնում է հասարակությունում առկա խարանը և խտրականությունը մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։

 

Անընդունելի համարելով մարդկանց մտավոր կարողությունների վերաբերյալ խտրական արտահայտությունները և դրանց կիրառումը որպես վիրավորանք՝ պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունը։

 

Միևնույն ժամանակ հորդորում ենք բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամներին իրենց գործունեության ընթացքում խուսափել հասարակության որևէ խմբի նկատմամբ պատմական խտրականությունն ամրապնդող, խարանող խոսքից, հարգել մարդու անօտարելի արժանապատվությունը և պաշտպանել դրանք։

 

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

«Քայլ առաջ» աուտիզմ ունեցող երեխաների սոցիալական հասարակական կազմակերպություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն

«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպություն

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

«Հայկական ճամբար» հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպություն

«Սկարպ» ներառական առողջական կենտրոն հասարակական կազմակերպություն

Դիտումներ՝ 1812

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????