Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Պետք է չեզոքացնել Կրեմլի կոռուպցիոն ռեժիմի ազդեցությունը ՀՀ-ի նկատմամբ». Արթուր Սաքունց

May 5, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանց միջազգային կառույցների հետ համագործակցության հնարավոր չի լինի հայտնաբերել հայկական կոռուպցիոն թալանի արդյունքները:

 

Այդ պատճառով էլ պետության բռնազավթողներն ու նրանց գործակալներն ամեն գնով փորձում են խափանել միջազգային հակակոռուպցիոն կառույցների կամ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրականացման փորձ ունեցող միջազգային կառույցների հետ ՀՀ իշխանությունների համագործակցությունը, միաժամանակ ամեն կերպ ձգտելով պահպանել Կրեմլի կոռումպացված ռեժիմի ազդեցությունը ՀՀ-ի և նրա իշխանությունների նկատմամբ…

 

Որևէ այլ մտահոգություն՝ ո՛չ պետություն, ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ իրավական պետություն, ո՛չ էլ ինքնիշխանություն իշխանությունից քշված մտահոգներին չի էլ հետաքրքրում, այլ միայն թալանածը պահպանել ամեն գնով, թեկուզ պետությունը ոտնատակ անելու գնով:

 

Իսկ ՀՀ իշխանությունները պետք է ուժ գտնեն՝ հաղթահարելու և չեզոքացնելու Կրեմլի կոռուպցիոն ռեժիմի ազդեցությունը ՀՀ-ի նկատմամբ, հակառակ դեպքում հակակոռուպցիոն քաղաքականության հաջողությունները կասկածի տակ կլինեն»:

 

 

hayknews.com

Դիտումներ՝ 249

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????