Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ պանդորայի արկղ եք բացում»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Կառավարության մակարդակով ինդուլգենցիայի ինստիտուտի նման դրսևորումը ուղղակի զուրկ է արժեքային որևէ հիմքից:

Ինչում է ստեղծվող նոր արժեքի էությունը, հայտնի արձանի ենթադրյալ տեղադրմամբ՝ քաղաքակրթական, պետական, հասարակական ընկալումների տեսակետից Հայաստան պետության համար, այս ժամանակահատվածում:

Ինչ սկզբունքներ, արժեքներ է խրախուսում կառավարությունը, ինչ ուղերձ է հղում հանրությանը:

Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ պանդորայի արկղ եք բացում. հիմա հաջորդն էլ կառաջարկի ասենք 43 մետրանոց, մյուսը 13 մետրանոց, էն մեկ էլն էլ 63 մետրանոց արձաններ ամեն մի մարզում մի լեռան գլխին, հետո՞, որն է դրա մշակույթային արժեքը»:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ