Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինված ուժերում մահացության դեպքերի տվյալների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

January 13, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ. հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետեւյալի մասին. «2019 թվականին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»: 

 

Ներկայացնելով դիտարկումները՝ դատախազի խորհրդականը նշել է. «ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:

 

Հատկանշական է, որ 2018 թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ (7-4) նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 4-ով կամ 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նվազել են նաև զինծառայության հետ կապված դժբախտ պատահարներից, ավտովթարներից, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով առաջացած մահվան դեպքերը:

 

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017 թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018 թ.՝ 63, ապա 2019թ․՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017 թ. համեմատ 2019 թ. զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով»:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրական եւ նկարագրական տվյալները հավաքագրում է 2010 թվականից: Մահացության դեպքերը զինված ուժերում տարբերակվում են ըստ երկու մեծ ենթախմբերի՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով եւ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ մենք դիտարկում ենք որպես զինված ուժերի կորուստ, քանի որ բոլոր զինծառայողներն ընդգրկվում են զինված ուժերի թվաքանակում: Ավելին՝ այն դեպքերը, երբ զինծառայողը մահանում է ավտովթարի կամ, ինչպես որոշ դեպքերում է նշվում, ինքնասպանություն գործելու միջոցով՝ տանը, դրանք նույնպես համարում ենք զինված ուժերի մարդկային կորուստ, քանի որ միայն նախաքննությունը կարող է վերջնական եզրակացություն տալ, թե արդյոք զինվորական ծառայությունից դուրս մահվան դեպքը պայմանավորված է զինծառայության հետ կապված հանգամանքներով, թե՝ ոչ:

 

Այսպիսով՝ զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից հաշվարկվում են զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, եւ որեւէ պատճառաբանություն ընդունելի չի կարող լինել մահվան դեպքերի մասին չհայտնելու համար, որոնք արձանագրել ենք բազմիցս:   

 

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ներկայացնում ենք 2010-2019 թթ. տեղի ունեցած մահացությունները՝ ըստ Կազմակերպության եւ  պաշտոնական եւ այլ ոչ պաշտոնական տվյալների.

 

 

Ինչպես տեսնում ենք, առնվազն 5 դեպքի վերաբերյալ 2019 թ-ին հրապարակում չի եղել:

 

Ինչ վերաբերում է մահացությունների պատճառներին՝ կարող ենք փաստել, որ 2019 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում նախորդ տարվա համեմատ ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 22 %-ով:

 

Ըստ առանձին պատճառների՝ պատկերը հետեւյալն է.  հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը՝ 3-ով (43%-ով), դժբախտ պատահարները՝ 5-ով (29%-ով), ավտովթարները նվազել են 2-ով (12%-ով), ինքնասպանությունները՝ 1-ով (9%-ով), առողջական խնդիրների եւ սպանությունների, այդ թվում՝ դիտավորյալ եւ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացությունների թիվը մնում է անփոփոխ:

 

Դիտարկելով ներկայացված ամբողջ ժամանակահատվածը՝ կարող ենք նկատել, որ հրադադարի հետեւանքով մահացության ամենաքիչ թիվը գրանցվել է նաեւ 2013 թվականին /հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքեր՝ 5, ինքնասպանություններ՝ 8, սպանություններ՝ 5 /, այդ թվում՝ դիտավորյալ եւ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, ավտովթարներ՝ 4, առողջական խնդիրներ՝ 4, ականի պայթյուն՝ 1, դժբախտ պատահար՝ 1, անհայտ պայմաններում մահացություն՝ 2:  2011 եւ 2014 թվականների դեպքերը տե՛ս աղյուսակ 2-ում/:

 

Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ զինված ուժերում գրանցված մահացությունների «պատմական մինիմումի» վերաբերյալ՝ արձանագրենք, որ 2019 թվականի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաեւ 2011, 2013, 2014 թվականներին։

 

Այնուամենայնիվ, բացի վիճակագրական տվյալներից, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ զինված ուժերում թավշյա հեղափոխությունից հետո իրականացված փոփոխություններին:

 

Բացի հրապարակային ներկայացված՝ զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ գործողություններից՝ զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, առողջապահության վիճակի, գնումների բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որեւէ հայեցակարգի, ռազմավարության վերաբերյալ քայլեր չեն կատարվել: Նման պայմաններում նույնիսկ մահացության թվի նվազման պատկերը չի կարող համարվել տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված համակարգային խնդիրների լուծման համարժեք ցուցանիշ: Հաշվի առնելով, որ նույնիսկ 2013 թվականին վարչական մեծ ջանքերի գնով հաջողվել էր պատմական նվազագույնի հասցնել մահերի թիվը՝ 31 հոգի (պաշտոնական՝ 30 հոգի), այդ փաստը երաշխիք չհանդիսացավ հետագա տարիներին մահացության թվի կտրուկ աճ գրանցելու համար, որը պայմանավորված էր զինված ուժերում համակարգային փոփոխությունների իրականացման եւ զինված ուժերի նկատմամբ արդյունավետ  քաղաքացիական վերահսկողության բացակայությամբ:  

 

Ավելորդ չենք համարում նշել, որ զինված ուժերում մահացության դեպքերով քննության արդյունավետությունը նույնպես ապահովված չէ, եւ մահվան դեպքերի պատճառների  վերացման ուղղությամբ համակարգային մոտեցումները շարունակում են մնալ չձեւակերպված եւ չկատարված:  

 

Ըստ տարիների՝ մահվան պատճառները` կից փաստաթղթում։

 

Դիտումներ՝ 2113

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????