Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ գրասենյակը հաղորդում է ներկայացրել Վարդան Ղուկասյանի դեմ

2025թ․-ի մարտի 31-ին ՀՔԱՎ գրասենյակը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ, իրականացնել համակողմանի, լրիվ և անաչառ քննություն։  

Հաղորդումը վերաբերում է նույն օրը ուղիղ եթերում Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Գյումրի քաղաքի ավագանու 2025թ․ ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցված ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրող խոսքերին և եկեղեցու մեջ քահանա գնդակահարելու սպառնալիքին։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր