Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ քննարկում է անցկացվել պետական մարմինների և հասարակական սեկտորի միջև

May 21, 2024

Գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 
 
📌Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ։
Քննարկումը վերաբերում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։
 
 
Մասնավորապես, քննարկվել են գնումների ոլորտի կոռուպցիոն հանցագործությունների քննության վրա մասնագիտացված օպեր-լիազորների, քննիչների, դատախազների ու դատավորների ներդրման հնարավորությունը, գնումների ոլորտի կոռուպցիոն հանցագործությունների քրեական գործերի՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճման որոշումների հրապարակայնության հարցը, գնումների ոլորտի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցեր, ինչպես նաև գնումների ոլորտի օրենսդրության զարգացման ուղղությունները։
 
 
Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված ոստիկանության գնումների գործընթացի հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցին։
 
 
Քննարկման արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները՝ բարձրաձայնված հարցերը դիտարկելով գնումների մասին նոր օրենսդրության մշակման շրջանակում, իրականացնել շարունակական վերապատրաստումներ իրավապահ մարմինների համար և այլն։
 
 
Քննարկմանը ներկա էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության, ֆինանսների և ներքին գործերի նախարարություններից, գլխավոր դատախազությունից, հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներից։
 
Դիտումներ՝ 18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????