Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Ապաստանի վարույթ և խոշտանգումների արգելք»․ ՀՔԱՎ գրասենյակը իրականացրել է վերապատրաստման դասընթաց

 

2024թ․-ի դեկտեմբերի 23-ին ՀՔԱՎ գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի նպատակն էր վերապատրաստել գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են իրավապաշտպանությամբ՝ մասնավորապես առնչվում են ապաստանների և փախստականների կարգավիճակի խնդիրներին։ 

 

Դասընթացը վարել է հայտնի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը։ Վերապատրաստման առաջին փուլում մասնակիցները ծանոթացել են  միջազգային կոնվենցիաներով ամրագրված փախստականների կարգավիճակին, իրավունքներին, վերջիններիս խոշտանգման սպառնալիքներին։ Երկրորդ հատվածը նվիրված է եղել ներպետական վարույթների իրականացմանը և չհաջողելու դեպքում ՄԻԵԴ դիմելու ընթացակարգին։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր