Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հարցվածների շրջանում ամենահայտնի հակակոռուպցիոն գործունեություն ծավալող ՀԿ-ն ՀՔԱՎ-ն է

February 24, 2020

Նորություններ

Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի 2019-ի ուսումնասիրության համաձայն՝ հարցվողների մեծ մասը՝ 38,2 %-ը, Հայաստանում հակակոռուպցիոն գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների շարքում առաջինը նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

 

ՀՔԱՎ-ին այդ շարքում հաջորդում է Իրազեկ քաղաքացիների միավորումը՝ 14,9 %-ով, ապա՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ 11,9 %-ով։ Մյուսները համապատասխանաբար ավելի քիչ են հիշատակվել։

 

Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվերով։

 

Ընդ որում՝ ՀՔԱՎ-ի հակակոռուպցիոն գործունեության մասին իրազեկվածները հիմնականում ոչ լրիվ ու լրիվ միջնակարգ (39,9%) և միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն ունեցողներն են (51,7%)։ ՀՔԱՎ-ի հակակոռուպցիոն գործունեության մասին իրազեկվածության մակարդակը ցածր չէ նաև բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների շրջանում (33,5%)։

 

Ընդհանուր առմամբ հասարակական կառույցների հակակոռուպցիոն գործունեությունը արդյունավետ է գնահատել հարցվածների  29,4 %-ը, գրեթե նույնքանն էլ՝ 30,9 %-ը հակադիր կարծիք ունի։

 

Այնուամենայնիվ զեկույցի հեղինակները նշում են, որ հարցվածների մեծ մասը՝ 94,3 %-ը, տեղյակ չի եղել կոռուպցիայի դեմ պայքարի առաքելություն ունեցող, Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների մասին։

 

 

Դիտումներ՝ 849

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????