Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԿԲՀ-ն, կատարելով թերի բժշկական զննություն, պիտանի է ճանաչել առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկ Ս. Պ.-ին նախկինում 3 անգամ տրամադրվել է տարկետում` առողջական լուրջ խնդրիների կապակցությամբ: Այնուամենայնիվ, 2022 թ. ձմեռային զորակոչին Ս.Պ-ն ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ թերի բուժզննությունների արդյունքում:

 

Հիշեցնենք, որ “Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին” ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ “Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կա՛մ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կա՛մ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կա՛մ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Ինչպես նախկինում, այժմ ևս շարունակվում է զորակոչիկների թերի, ոչ համալիր զննությունների արդյունքներում վերջիններիս պիտանի ճանաչելու կենտրոնական բշկական հանձնաժողովի պրակտիկան:

 

Չնայած որոշ դեպքերում զորակոչային հանձնաժողովը զորակոչիկներին ուղեգրում է լրացուցիչ զննության, սակայն դրանք արդյունավետ չեն, քանի որ չեն արտացոլում զորակոչիկների իրական առողջական վիճակը, իսկ զորակոչիկների գանգատները հաճախ անտեսվում են: Ավելին, որոշ բժշկական հաստատությունների կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ախտորոշումներ են տրամադրվում են՝ առանց համապատասխան բուժզննություններ կատարելու: 

 

Բացի այդ, զորակոչային հանձնաժողովների կողմից անտեսվում են նախկինում կատարված այն հետազոտությունները, որոնց արդյունքում զորակոչիկներին տրամադրվել է տարկետւմ: Արդյունքում պիտանիության մասին որոշումը կայացվում է՝ հիմվելով թերի և իրականությանը չհամապատասխանող ախտորոշումների վրա:

 

Ճանաչվելով պիտանի զինվորական ծառայության համար՝ զորակոչիկ Ս.Պ-ն դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Եվ միայն Կազմակերպության դիմումի հիման վրա, ուղեգրվելով լրացուցիչ հետազոտությունների, զորակոչիկը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր