Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսաստանի իշխանությունները լուծարում են Մոսկվայի Հելսինկյան Խումբը

February 6, 2023

Համատեղ | Հայտարարություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, քաղաքացիական համերաշխության միջազգային պլատֆորմի անդամ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, դատապարտում է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների որոշումը՝ լուծարելու Մոսկվայի Հելսինկյան խումբը (ՄՀԽ)։ 

 

2023 թվականի հունվարի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՄՀԽ-ի լուծարման մասին: ՄՀԽ-ին հնարավորություն չի տրվել վիճարկել արդարադատության նախարարության վճիռը։ ՄՀԽ-ին արգելվել է նաև հրապարակել դատարանի որոշումը։

 

ՄՀԽ-ի լուծարումը Ռուսաստանի իշխանությունների համակարգված քաղաքականության մի մասն է՝ ճնշելու քննադատական ձայները և վերացնելու անկախ քաղաքացիական հասարակությունը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմի ֆոնին։ Այս ռեպրեսիվ գործողությունները թափ են հավաքում, հետապնդումները շարունակվում են նաև Ռուսաստանի այլ առաջատար իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ։

 

Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից դադարեցնել հալածանքները ՄՀԽ-ի նկատմամբ և վերջ դնել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ շարունակվող բռնաճնշումների արշավին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ժողովրդավարական պետություններին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Եվրոպայի Խորհրդին շարունակել աջակցությունը Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ներառյալ ՀԿ-ներին, անկախ ԶԼՄ-ներին և մարդու իրավունքների պաշտպաններին:

 

Հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 61

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????