Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, տեղեկատվական հարցումներ է ուղարկում պետական տարբեր կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ստացված տեղեկություններն օգտագործվում են կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության նպատակով: Այդ հարցումերին ի պատասխան ստացված գրությունները հնարավորություն են տալիս գնահատելու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկության տրամադրման՝ օրենքով սահմանված նորմերի կատարումը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների տեսանկյունից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 8 տարի շարունակ իրականացնում է նման ուսումասիրություն և այս տարիների ընթացքում տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում տեղեկատվության շրջանառությունը դարձել է ավելի դյուրին՝ ժամանակի խնայողության տեսանկյունից։
Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատել է տեղեկատվական հարցումների ուղարկման և դրանց պատասխանների ստացման ժամանակահատվածները, քանի որ փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույպես կրճատվել են։ Արձանագրենք, որ պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանելով։ Կազմակերպության կողմից հերթական ուսումնասիրությամբ ներկայացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2022թ.-ին՝ համաձայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ստացած պատասխանների։
Տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2022 թվականի տեղեկատվական հարցումների տվյալների թվային աղյուսակը՝ ԱՅՍՏԵՂ