Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2022 թվականի տեղեկատվական հարցումների տվյալների

March 11, 2023

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և  իրականացնելու նպատակով, տեղեկատվական հարցումներ է ուղարկում պետական տարբեր կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ստացված տեղեկություններն օգտագործվում են  կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ   նրանց իրավունքի իրականացմանն   ուղղված իրավական խորհրդատվության նպատակով: Այդ հարցումերին ի պատասխան ստացված գրությունները հնարավորություն են տալիս գնահատելու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկության տրամադրման՝ օրենքով սահմանված նորմերի կատարումը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների տեսանկյունից:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 8 տարի շարունակ իրականացնում է նման ուսումասիրություն և այս տարիների ընթացքում տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում տեղեկատվության շրջանառությունը դարձել է ավելի դյուրին՝ ժամանակի խնայողության տեսանկյունից։

 

Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատել է տեղեկատվական հարցումների   ուղարկման   և դրանց   պատասխանների    ստացման ժամանակահատվածները, քանի որ փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույպես կրճատվել են։ Արձանագրենք, որ պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանելով։ Կազմակերպության կողմից հերթական ուսումնասիրությամբ ներկայացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2022թ.-ին՝ համաձայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ստացած պատասխանների։

 

Տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2022 թվականի տեղեկատվական հարցումների տվյալների թվային աղյուսակը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 194

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????