Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լրատվամիջոցներն արձագանքում են ՀՔԱՎ-ի ահազանգին

2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմաբազայի տարածք։

 

ՀՔԱՎ-ի ղեկավար Արթուր Սաքունցը «Вот Так»-ի հետ զրույցում նշում է, որ կազմակերպության հետ կապ է հաստատել Սետրակովի կինը, այդ ժամանակ Սետրակովն արդեն ռազմաբազայում է եղել։  Ռուս զինվորական քննիչները նրա դեմ արդեն քրեական գործ են հարուցել զորահավաքային կամ մարտական ​​գործողությունների ընթացքում ծառայության վայրը մեկ ամսից ավելի ժամկետով լքելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մաս): ) Սետրակովին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Սաքունցի խոսքով՝ նախաքննությունը վարում է ՀՀ տարածքում գտնվող թիվ 519 զինվորական քննչական վարչությունը։

 

Новая газета Европа-ն գրում է, որ կատարվածը Պուտինի հրամանն է՝ ձերբակալել բոլոր նրանց, ովքեր Ուկրաինայի դեմ մարտական ​​գործողությունների ընթացքում լքել են ծառայության վայրը։ Новая газета Европа հղում տալով ՀՔԱՎ-ին, գրում է

«Հայաստանի տարածքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն նման գործողություններ կատարել, քանի որ դա հավասարազոր է ՀՀ ինքնիշխանության դեմ ոտնձգության»։

 

Խնդրին անդրադարձել են նաև  Кавказский Узел-ը և Радио Свобода-ն՝ գրելով, որ ՀՔԱՎ իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի կառավարությունից, գլխավոր դատախազությունից և այլ իրավապահ մարմիններից պահանջում է առավելագույն ջանքեր գործադրել՝ պաշտպանելու ՌԴ քաղաքացուն, ինչպես նաև քրեական գործ հարուցել ՌԴ ռազմական ոստիկանության դեմ՝ ապօրինի գործողությունների համար։

 

©

Новая газета Европа

«Вот Так»

Кавказский Узел

Радио Свобода

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ