Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վարժական հավաքների կազմակերպման ընթացքում շարունակում են արձանագրվել խնդիրներ

February 15, 2023

Գործունեություն | Հրապարակումներ

2023 թ փետրվարի 2-ին ուժի մեջ մտավ «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ Կառավարության թիվ 122-Ն որոշումը։

 

Ինչպես մինչ վերոգրյալ որոշման ուժի մեջ մտնելը, այնպես էլ այժմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիներից՝ գործընթացի կազմակերպման և իրականացման թերությունների մասին։

 

Վերջիններս ահազանգում են, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (այսուհետ՝ ԶԶՀԾ) տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիներին տրամադրում են ծանուցագրեր վարժական հավաքների մեկնելու մասին՝ առանց անհրաժեշտ և պարտադիր բժշկական զննությունների ենթարկելու։

 

Հիշեցնենք, որ «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 405-Ն որոշման համաձայն՝ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելիս ԶԿԲՀ-ները (ՀՀ զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողով)՝ իրականացնում են պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների ռազմաբժշկական փորձաքննությունը՝ զինվորական կոմիսարի կարգադրությամբ։

 

Քաղաքացիներն ահազանգում են, որ ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում իրենց ենթարկում են թերի բժշկական զննությունների, իսկ քաղաքացիների ներկայացրած գանգատներին ի պատասխան հորդորում են  ներկայացնել սեփական միջոցներով իրականացված բժշկական զննությունների արդյունքները։ Մինչդեռ ՀՀ կառավարության 405-Ն որոշման համաձայն՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները պետք է ներառեն`

 

1) միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան.

2) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշումը (եթե բացակայում է գրառում զինվորական գրքույկում).

3) ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը.

4) մեզի և արյան ընդհանուր քննությունը.

5) էլեկտրասրտագրումը.

6) որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը.

7) տուբերկուլինային մաշկային փորձը:

 

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասնեյակը վերստին ընդգծում է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների, այդ թվում նաև՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների նկատմամբ բժշկական հետազոտությունների պատշաճ կատարման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է գիտակցի, որ վարժական հավաքների արդյունավետ կազմակերպման, դրանց նկատմամբ հանրային վստահության ձևավորման համար անհրաժեշտ պայման է հավաքներին ներգրավվողների մարդկային արժանապատվության, նրանց մարդու իրավունքների հանդեպ հարգանքի երաշխավորումը։

 

Եթե հարցեր ունեք գործընթացի մասին, կամ խախտվել են ձեր իրավունքները, և ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք, կապ հաստատեք մեզ հետ հետևյալ կոնտակտներով․

 

Նազելի Մովսեսյան

093 111 615

nmovsesyan@hcav.am

 

Դիտումներ՝ 177

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????