Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՊՆ-ն խախտել է 44-օրյա պատերազմի երկու մասնակցի իրավունք

January 16, 2023

Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

44-օրյա պատերազմի երկու մասնակցի պաշտպանությունը ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Խախտվել է մարտական գործողությունների ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերելու հիմքով զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված անձանց իրավունքը՝ ստանալ միանվագ 500.000 դրամ սոցիալական աջակցություն՝ ըստ ՀՀ կառավարության 27 հունվարի 2021թ․ N 90-Լ որոշման։

 

Ա․Ա․-ն և Յ․Դ․-ն պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին,որի արդյունքում ստացել են վնասվածքներ, ապա հոսպիտալացվել և ստացիոնար բուժում ստացել տարբեր բժշկական կենտրոններում։ Երկու զինվորներն էլ զրկվել են 500.000 դրամ միանվագ սոցիալական աջակցություն ստանալու իրավունքից՝ Պաշտպանության նախարարության կողմից վնասվածքներ ստացած անձանց ցուցակներում չներառվելու և  տվյալները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն չփոխանցելու պատճառով։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վարչական դատարան ուղարկվել է երկու հայցադիմում՝ ՀՀ պաշտպանության նախարարության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։ Գործի քննության ընթացքում զորացրված անձինք ստացել են իրենց հասանելիք միանվագ սոցիալական աջակցությունը։

 

 

Դիտումներ՝ 36

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????