Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջության խնդիրներով անձը ուղարկվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, որտեղ էլ ինքնավնասման է դիմել

January 19, 2023

Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

2018-ից 2021թթ-ին ընթացող դատական գործում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանձնառել էր Յ․Բ․-ի պաշտպանությունը դատարանում, քանի որ նրան տրվել էր առողջական վիճակի մասին ոչ իրավաչափ և ոչ հիմնավոր որոշում, որի հիման վրա էլ ապօրինի կերպով ուղարկվել էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Դատարանին ներկայացվել էր առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, ինչը սակայն մերժվել էր։

ՀՔԱՎ փաստաբան Հ․ Հակոբյանը  բողոք ուղարկելով վերաքննիչ դատարանին,  պահանջել է ամբողջությամբ բեկանել  ՀՀ Վարչական դատարանի 15․04․2021թ․ վճիռը, հիմք ընդունելով, որ Յ․Բ․-ն, ունենալով հոգեկան առողջության և այլ առողջական խնդիրներ, չի ենթարկել պատշաճ և օբյեկտիվ հետազոտման ԿԲՀ-ի կողմից։  Արդյունքում, առանց առողջական խնդիրների պատշաճ ուսումնասիրման և հետազոտման, Յ․Բ․-ն ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության, որի ժամանակ էլ զինվորի մոտ առկա հոգեկան առողջության խնդիրներն ավելի են սրվում, առաջանում են նոր առողջական խնդիրներ, Յ․Բ․-ն կատարում է ինքնավնասում։

Վերաքննիչ  դատարանը, քննության առնելով բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը, որոշեց բավարարել այն մասամբ և գործն ուղարկել դատարան՝ նոր քննության։ 

 Ծառայության ընթացքում, հոգեկան առողջության խնդիրների սրմամբ պայմանավորված, Յ․Բ․-ն կատարել էր ինքնավնասում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԿԲՀ-ն չի ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ կայացնելու իրավաչափ որոշում, որի արդյունքում էլ զինվորի կյանքն ու առողջությունը սպառնալիքի տակ են։ ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում Զինված ուժերում մահվան դեպքերի 20-25 %-ը առողջական խնդիրների հետևանքով է։

Դիտումներ՝ 157

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????