Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

44-օրյա պատերազմի մասնակիցը միայն ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ կարողացավ ստանալ հասանելիք կենսաթոշակը

February 21, 2023

Գործունեություն

2022 թվականի սեպտեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների մասնակից Դ․Ս․-ն, ով, մասնակցելով պատերազմական գործողություններին, ստացել էր ծանր վնասվածքներ: Զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրվելուց հետո, Դ․Ս․-ին բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվել էր հաշմանդամության երկրորդ խումբ, ապա, մեկ տարի անց՝ կրկնակի փորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբը փոխվել էր՝ սահմանվել 3-րդ խումբ: Հաշմանդամության խմբի փոփոխությունից գրեթե 5 ամիս անց Դ․Ս․-ն սահմանված կարգով չէր ստացել զինվորական կենսաթոշակը, չնայած վերջինիս կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել էին իրավասու մարմիններին:

 

ՀՔԱՎ-ը գրությամբ դիմել էր ՊՆ նախարար Ս․ Պապիկյանին և Միասնական սոցիալական ծառայություն, ինչի արդյունքում Դ․Ս․-ին վճարվել էր զինվորական կենսաթոշակը միայն 2022 թ-ի օգոստոսից մինչեւ նոյեմբեր ընկած ամիսների համար։ Փաստացի, անձը վճարվել էր միայն հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու պահից՝ օգոստոսից, մինչդեռ, ըստ ՀՀ կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» 665-Ն որոշման, Դ․Ս․-ին պետք է վճարվեր  հաշմանդամության նախորդ սահմանված խմբի դադարեցմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ նախորդ 3 ամիսների զինվորական կենսաթոշակը։ ՀՔԱՎ-ը վերստին դիմեց Միասնական սոցիալական ծառայություն: Այս անգամ ևս՝ միայն դիմելուց հետո նախկին զինծառայողին վճարվեց չվճարված զինվորական կենսաթոշակը և պարգևավճարը՝  լրավճարի տեսքով:

 

Փաստացի, հերթական անգամ՝ պետական կառույցների անգործության և անբարեխիղճ աշխատանքի հետևանքով, քաղաքացիները չեն կարողանում իրացնել համապատասխան իրավական ակտերով ամրագրված իրենց իրավունքները, այս դեպքում՝  հասանելիք զինվորական կենսաթոշակի ստացման իրավունքը։ Արձանագրում ենք, որ պետական կառույցների կողմից նման գործելաոճն անընդունելի է, քանի որ, ըստ էության, քաղաքացու կողմից իր իրավունքները չիմանալու պարագայում վերջինս զրկվում է դրանք իրացնելու հնարավորությունից, իսկ պետության պարտավորությունն է քաղաքացիներին սոցիալական ծրագրերում ներգրավելիս նման գործընթացները կազմակերպել այնպես, որ քաղաքացիները պատշաճ իրազեկվեն և ամբողջությամբ իրացնեն օրենքով սահմանված կարգով իրենց իրավունքը:

 

Դիտումներ՝ 170

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????