Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունել:

January 23, 2023

Գործունեություն

Եվրախորհրդարանը, բանաձև ընդունելով Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների մասին, կոչ է անում Ադրբեջանին հարգել և կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը:

 

Ադրբեջանին կոչ է արվում նաև զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, Արցախը լքելու՝ հայերին ուղղված կոչերից, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից:  

 

Սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմի ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ մի շարք հկ-ների հետ համատեղությամբ և առանձին, տարածել է հայտարարություններ և նամակներ՝ միջազգային կառույցներին կոչ անելով համարժեք և անզիջում արձագանք տալ՝ իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Հայտարարությունները ստորև՝

 

❗️ Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

 

❗️ Հայաստանի ՀԿ-ների կոչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդին և Եվրամիությանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին

 

❗️ ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ “GOOGLE MAPS” ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․ ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

❗️ Ադրբեջանի ագրեսիայի հարցով Հայաստանի ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին

 

❗️ Հայաստանի մի խումբ փորձագետներ առաջարկությունների փաստաթուղթ են ներկայացրել Նենսի Փելոսիին Երևան կատարած այցի ընթացքում

 

Ամբողջական տեքստը անգլերեն տարբերակով։

 

Դիտումներ՝ 13

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????