Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԿԲՀ-ն հերթական անգամ կայացրել է պիտանիության մասին եզրակացություն՝ առանց զորակոչիկի առողջական վիճակի ամբողջական և օբյեկտիվ հետազոտության

January 26, 2023

Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

2019 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ Ա․Պ․-ն ճանաչվել  է սահմանափակումներով պիտանի ծառայության համար։ ԿԲՀ-ն (Կենտրոնական բժշկական հանձնաժողով)  զորակոչիկին փորձաքննել է առողջական խնդիրներից միայն մեկով, մինչդեռ պարտավոր էր իրականացնել առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ փորձաքննություն՝ բոլոր առողջական խնդիրների հիմքով։ Ի տարբերություն 2019-ի ախտորոշման՝ 2018-ին Ա․Պ․-ն անցել է առողջական վիճակի ամբողջական և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում էլ նրան տրվել էր տարկետում մինչև մեկ տարի ժամկետով։Հաջորդ տարում, ունենալով նույն առողջական խնդիրները, ԿԲՀ-ն նրան ճանաչել է սահմանափակումներով պիտանի զինվորական ծառայության համար, ։ Քանի որ ախտորոշումը չի եղել օբյեկտիվ, Ա․Պ․-ն ստիպված չի ներկայացել զորակոչին։ Հակառակ դեպքում նա, առողջական խնդիրներով հանդերձ, կզորակոչվեր, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ։

 

Ա․ Պ․ -ի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը։ Դատարան ներկայացված հայցադիմումով փաստաբանը խնդրել է անվավեր ճանաչել ԿԲՀ-ի եզրակացությունը։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջն արձանագրելով, որ  եզրակացությունը տրվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, իրավական այլ ակտերի և վարչարարության այնպիսի հիմնարար սկզբունքի խախտմամբ, ինչպիսին է վարչարարության օրինականության սկզբունքը։

 

ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում Զինված ուժերում մահվան դեպքերի 20-25 %-ը առողջական խնդիրների հետևանքով է։ Պատճառներից մեկն առողջական խնդիրներով անձանց զորակոչելն է։ Զորակոչի ենթակա անձինք չեն ենթարկվում առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ հետազոտման, այնուհետև՝ իրավաչափ բժշկական փորձաքննության։ 

 

2022 թվականի ՀՔԱՎ տեղեկանքը ՀՀ և  ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին՝ ԱՅՍՏԵՂ ։

 

Դիտումներ՝ 657

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????