Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Քրեական վարույթ է նախաձեռնվել Ֆիրդուսի փողոցում ոստիկանների կողմից բռնության գործադրման առիթով

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․Սաքունցը ՀՀ Քննչական կոմիտեին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ սույն թվականի հունվարի 13-ին Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասում ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրման, իրենց լիազորությունները չարաշահելով, քաղաքացիների իրավունքներին, ազատություններին ու օրինական շահերին էական վնաս պատճառող արարք կատարելու մասին։

 

Նշենք, որ Ֆիրդուսի թաղամասում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կոտրել են բնակիչներին պատկանող պահեստների և տների դռները՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Ըստ տարածված տեսանյութի՝ ոստիկանները բռնի ուժ են կիրառել․ տեսանյութից ակնհայտ երևում է տարեց կնոջ նկատմամբ կիրառվող բռնությունը, նրան գետնին քարշ տալը և ուշագնաց կնոջ նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքը։

 

Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ Քրեական օրեսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով։

 

Վերոնշյալ տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր